Երևանում հայտնաբերվել է հայտնի ընկերության 26–ամյա դիզայների դին
22.01.2018,
12:53
Բնակարանի լոգարանում հայտնաբերվել է հայտնի ընկերության 26–ամյա դիզայների դին։

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ հունվարի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 00։20-ի սահմաններում Արաբկիր շտապբուժօգնության ենթակայանից Ոստիկանության Արաբկիրի բաժին հայտնել են, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Արաբկիր վարչական շրջանի Սունդուկյան փողոցի տներից մեկը, որտեղ լոգարանում հայտնաբերել են աղջկա դի։
Загружается новость ... "Лево"
Ոստիկաններն ու քննիչները լոգարանում հայտնաբերել են նշված հասցեի բնակիչ 26-ամյա Սոսե Գ.-ի դին։
Դատաբժշկի նախնական եզրակացությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Ըստ նախնական եզրակացության՝ Սոսե Գ.-ն մահացել է շմոլ գազից։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
Կայքի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր «Beko» ՍՊԸ-ում՝ որպես դիզայներ։–0–