Երևանում բախվել են տրոլեյբուսն ու ավտոբուսը. կան վիրավորներ

01.02.2017, 12:30
Այսօր՝ փետրվարի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Երևանում բախվել են տրոլեյբուսն ու ավտոբուսը. կան վիրավորներ
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ փետրվարի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 10։35-ի սահմաններում Բաղրամյան պողոտայի թիվ 58 շենքի դիմաց բախվել են 50-ամյա Մաքսիմ Մովսիսյանի վարած Yutong մակնիշի ավտոբուսը, որը սպասարկում է թիվ 259 երթուղին և 38-ամյա Հայկազ Ասրյանի վարած` թիվ 9 երթուղին սպասարկող տրոլեյբուսը։

Վթարի հետևանքով 3 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը։

Կայքի հաղորդմամբ, թիվ 259 ավտոբուսը սպասարկում է Երևան-Աբովյան երթուղին, իսկ թիվ 9 տրոլեյբուսը՝ Ավան-Պրոսպեկտ երթուղին։ Վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը։–0–