Երևանում այրվածքներ ստացած 2,5 տարեկան երեխայի վիճակը միջին ծանրության է. մանրամասներ

17.02.2016, 13:56
Փետրվարի 6–ին Այրվածքաբանական կենտրոն էր տեղափոխվել 2,5 տարեկան մի երեխա` 11–12 տոկոս այրվածքներով:
Երևանում այրվածքներ ստացած 2,5 տարեկան երեխայի վիճակը միջին ծանրության է. մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Փետրվարի 6–ին Այրվածքաբանական կենտրոն էր տեղափոխվել 2,5 տարեկան մի երեխա` 11–12 տոկոս այրվածքներով, հիմնականում` ազդրերի հատվածում, գրում է «Հրապարակ» թերթը:

Թերթի տեղեկություններով` այդ օրը տանը խաշ են պատրաստել, կաթսան դրել են հատակին, երեխան ընկել է եռացող կաթսայի մեջ։

Բժիշկները երեխայի վիճակը գնահատում են միջին ծանրության։ –0–