Երևանում ամբարձիչի վրա աշխատող բանվորները վայր են ընկել. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար

23.06.2016, 10:00
Նախօրեին՝ հունիսի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Երևանում ամբարձիչի վրա աշխատող բանվորները վայր են ընկել. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին՝ հունիսի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
  
Shamshyan.com կայքի հաղորդմամբ` ժամը 12։00-ի սահմաններում թիվ 1 Համալսարանական հիվանդանոցից ոստիկանության կենտրոնականի բաժին հայտնել են, որ իրենց մոտ են տեղափոխվել «կատատրավմա, շոկային վիճակ» ախտորոշմաբ 50-ամյա Արմեն Մկրտչյանը և «պոլիտրավմա, շոկային վիճակ ախտորոշմամբ» 60-ամյա Մխիթար Գալստյանը։

Վիրավորները հիվանդանոցում հայտնել են, որ վնասվածքները ստացել են բարձրահարկ կռունկից վայր ընկնելու հետևանքով։ Վերջիններս հիվանդանոց են տեղափոխվել «Ամերիաբանկի» հետնամասից։

Կայքի հաղորդմամբ` ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տվյալներով պարզել են, որ նախօրեին ժամը 11։00-ից 12։00-ն ընկած ժամանակահատվածում Գրիգոր Լուսավորիչ 9 հասցեի դիմաց «Газель» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Երևանի բնակիչ 64-ամյա Մաքսիմ Միրզոյանը նշված ավտոմեքենայով բախվել է նշված վայրում աշխատանքներ իրականացնող ամբարձիչ ավտոմեքենային։ Ձեռնակրված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ա․ Մկրտչյանն ու Մ․ Գալստյանը նշված ամբարձիչի վրա աշխատանքներ իրականացնելիս են եղել և վայր են ընկել ամբարձիչի վրայից։

Մ․Միրզոյանը, ով աշխատում է «Վարդանյան Շին» ՍՊԸ-ում, մեղայականով ներկայացել է ոստիկանության կենտրոնականի բաժին։–0–