Երևանում 50–ամյա կինը բենզինը լցրել է ծանոթ տղամարդու վրա և այրել, նրան մեղադրանք է առաջադրվել

26.12.2018, 10:53
Երևանում 50–ամյա կինը բենզինը լցրել է ծանոթ տղամարդու վրա և այրել:
Երևանում 50–ամյա կինը բենզինը լցրել է ծանոթ տղամարդու վրա և այրել, նրան մեղադրանք է առաջադրվել

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Մեղադրանք է առաջադրվել Գեղարքունիքի մարզի  50–ամյա կնոջ, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։  

Իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ:

Загружается новость ... "Лево"

«Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն`2018 թվականի հուլիսի 16-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, 50 ամյա կինը կենցաղային հարցերի շուրջ հերթական անգամ վիճել է իր ծանոթի՝ Երևան քաղաքի 1963 թվականին ծնված տղամարդու հետ, որի ընթացքում  Երևան քաղաքի Սիմոն Վրացյան 90 հասցեի  հարակից տարածքում  մոտենալով վերջինիս՝  իր մոտ գտնվող  տարայի մեջ առկա  բենզինը դիտավորությամբ լցրել է 55–ամյա տղամարդու մարմնի վրա և հրկիզել նրան», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

55–ամյա տղամարդուն պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս՝ արտահայտված դեմքի, պարանոցի, ձախ  վերին վերջույթի, ձախ ականջի, կրծքավանդակի 1-2-3-րդ աստիճանի  ջերմային այրվածքների ձևերով, որոնց  ընդհանուր մակերեսը կազմել է  մաշկածածկույթի մոտ 20 տոկոսը, որն ուղեկցվել է այրվածքային շոկով և հիվանդություններով:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 50-ամյա կնոջը  մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Հայտարարվել է քրեական գործի նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:–0–