584.78
6.68
494.78
+25
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում 32–ամյա կինն ընկել է վերելակի հորանը. վիճակը ծանր է, ողնաշարն է կոտրվել

14:58
12 Փետրվարի 2018

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Շաբաթ օրը` փետրվարի 10–ին, Երևանի շենքերից մեկում քաղաքացին ընկել է վերելակի հորանը։

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, փետրվարի 10-ին ժամը 22:15-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 44 շենքի վերելակի հորանը քաղաքացի է ընկել։

«Պարզվել, որ վերելակը խափանվել է 7-րդ և 6-րդ հարկերի միջակայքում, 1986 թ. ծնված Լ. Խ.-ը մնացել է ներսում, տեղի ուժերով փորձել են դուրս բերել, սակայն քաղաքացին ընկել է վերելակի հորանը», – նշվում է հաղորդագրության մեջ։

Փրկարարները կնոջը դուրս են բերել վերելակի հորանից, ցուցաբերել առաջին օգնություն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է ծանր։

Ինչպես հաղորդում է armtimes.com–ը, հղում անելով «Էրեբունի» բժշկական կենտրոնի լրատվական ծառայությանը, կնոջ մոտ առկա է ողնաշարի կոտրվածք, նա պետք է վիրահատվի։

Հիվանդանոցից նաև հայտնել են, որ կնոջ վիճակը կայուն է, շնչում է ինքնուրույն, գիտակցությունը պարզ է:–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:40
18 Հուլիսի 2021
Ողբերգական դեպք Կոտայքում․37-ամյա տղամարդը կայանել է մեքենան Նոր Հաճնի կամրջի վրա ու իրեն ցած է նետել
Ողբերգական դեպք Կոտայքում․37-ամյա տղամարդը կայանել է մեքենան Նոր Հաճնի կամրջի վրա ու իրեն ցած է նետել
14:17
18 Հուլիսի 2021
Սարսափելի ավտովթար Լոռու մարզում․Opel-ը 30 մետր բարձրությունից ընկել է ձորը, 55-ամյա վարորդը մահացել է (ՖՈՏՈ)
Սարսափելի ավտովթար Լոռու մարզում․Opel-ը 30 մետր բարձրությունից ընկել է ձորը, 55-ամյա վարորդը մահացել է.ՖՈՏՈ
16:11
17 Հուլիսի 2021
32-ամյա տղամարդ TikTok-ով կիսամերկ վիճակում տեսանկարել է 12-ամյա աղջկան ու գումար պահանջել․ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
32-ամյա տղամարդ TikTok-ով կիսամերկ վիճակում տեսանկարել է 12-ամյա աղջկան ու գումար պահանջել․ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
23:50
16 Հուլիսի 2021
Լուսառատ գյուղում շունը երեք մարդու է կծել, մեկի վիճակը միջին ծանրության է
Լուսառատ գյուղում շունը երեք մարդու է կծել, մեկի վիճակը միջին ծանրության է
18:33
16 Հուլիսի 2021
Երևան-Իջևան ճանապարհին GAZELLE է այրվել, կան տուժածներ
Երևան-Իջևան ճանապարհին GAZELLE է այրվել, կան տուժածներ
12:51
16 Հուլիսի 2021
73–ամյա Սիլվա Հովհաննիսյանը որոնվում է որպես անհետ կորած
Որպես անհետ կորած որոնվում է 73–ամյա Սիլվա Հովհաննիսյանը
19:57
15 Հուլիսի 2021
Արտակարգ դեպք Լոռիում. Hyundai–ի վարորդը մոտ 10 մետր բարձրությունից ընկել է երկաթգծի վրա, կադրեր դեպքի վայրից (ՎԻԴԵՈ)
Արտակարգ դեպք Լոռիում. Hyundai–ի վարորդը մոտ 10 մետր բարձրությունից ընկել է երկաթգծի վրա, կադրեր դեպքի վայրից.ՎԻԴԵՈ
12:04
15 Հուլիսի 2021
Սարսափելի ավտովթար` ոստիկանական մեքենայի մասնակցությամբ. կա 3 զոհ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Սարսափելի ավտովթար` ոստիկանական մեքենայի մասնակցությամբ. կա 3 զոհ.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
10:58
15 Հուլիսի 2021
Անձրևաջրերը լցվել են Երևանի կենտրոնում գտնվող ավտոպարկ
Անձրևաջրերը լցվել են Երևանի կենտրոնում գտնվող ավտոպարկ
18:37
14 Հուլիսի 2021
Օդեսայի լողափին մարդիկ հանգստանում են մարդու դիակի կողքին (ՎԻԴԵՈ)
Օդեսայի լողափին մարդիկ հանգստանում են մարդու դիակի կողքին.ՎԻԴԵՈ
15:44
14 Հուլիսի 2021
Կորել է կապը ՀՀ հարավ–արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասի 2 զինծառայողի հետ. ՊՆ–ն մանրամասնում է
Կորել է կապը ՀՀ հարավ–արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասի 2 զինծառայողի հետ. ՊՆ–ն մանրամասնում է
14:58
14 Հուլիսի 2021
Կրակոցներ Գորիսում. կան վիրավորներ (ՖՈՏՈ)
Կրակոցներ Գորիսում. կան վիրավորներ.ՖՈՏՈ