ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի կենտրոնում այրվում է բնակելի տուն:
Ինչպես հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը, հուլիսի 22-ին, ժամը 11:09-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խորենացու փողոցի 47/1 հասցեի մոտակայքում այրվում է մեկհարկանի բնակելի տուն:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:-0-