ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ դի:
Երկուշաբթի ժամը 10:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցի 46/1 շենքի բակում կնոջ դի կա, հաղորդում է shamshyan.com կայքը:
Նշված վայր են ժամանած ոստիկանության և Հայաստանի քննչական կոմիտեի աշխատակիցները 9 հարկանի շենքի բակում հայտնաբերել են միջին տարիքի կնոջ դի:
Այս պահին ոստիկաններն ու քննիչները փորձում են պարզել մահացածի ինքնությունը: Կայքի հաղորդմամբ, խնդիրն այն է, որ կնոջ գլուխն ամբողջովին վնասվել է, և հարևաններից ոչ ոք չի կարողանում ճանաչել դին:
Կայքի տվյալներով, կնոջ մոտ հայտնաբերվել է աղոթագիրք: Կա վարկած, որ տեղի ունեցածը կամ ինքնասպանություն է, կամ դժբախտ պատահար: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում