Յարոսլավլում ՀՀ քաղաքացին մեղադրվում է կեղծ թղթադրամներ իրացնելու մեջ
20.09.2016,
18:48
Ռուսաստանի Ռիբինսկ քաղաքի դատարանը Հայաստանի 34–ամյա քաղաքացուն մեղավոր է ճանաչել հինգ հազարանոց կեղծ թղթադրամներ իրացնելու մեջ:

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի Ռիբինսկ քաղաքի դատարանը Հայաստանի 34–ամյա քաղաքացուն մեղավոր է ճանաչել հինգ հազարանոց կեղծ թղթադրամներ իրացնելու մեջ, հաղորդում է «ԱիՖ–Յարոսլավլը»։
Տղամարդը դատապարտվել է երեք տարվա ազատազրկման։
Հրատարակության հաղորդմամբ` տղամարդը Ռիբինսկ է ժամանել այս տարվա մայիսին։ 20 օր շարունակ, օգտագործելով կեղծ թղթադրամներ, նա վճարել է Յարոսլավլի և Ռիբինսկի առևտրային կետերում կատարած գնումների դիմաց։
Նրան հաջողվել է իրացնել ընդհանուր առմամբ ութ կեղծ թղթադրամ։ Տղամարդը ձերբակալվել է Ռիբինսկի շրջանի Երմակովո գյուղի մոտակայքում` ավտոմեքենայով Յարոսլավլից Ռիբինսկ ուղևորվելու ժամանակ։ Խուզարկության ժամանակ նրա մոտ հայտնաբերվել է ևս յոթ կեղծ թղթադրամ։ –0–