Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում

29.03.2016, 10:15
Նախօրեին` մարտի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։
Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր` մարտի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։

Shamshyan.com կայքի հաղորդմամբ` ժամը 17:00–ի սահմաններում Արմավիրի մարզի Տանձուտ գյուղի բնակիչ, 51-ամյա Սիրեկան Խուդոյանը Անիպեմզա գյուղի վարչական տարածքում իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե հենասյանը և մոտ 100 մ գլխիվայր շրջվելով` կողաշրջված վիճակում հայտնվել ապառաժ քարերի վրա:

Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է:

Փաստի առթիվ Արթիկի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:

Կայքի հաղորդմամբ` վրաերթի ենթարկվածը մասնակցելիս է եղել ինչ- որ միջոցառման, որի ժամանակ հայտնել է, որ կարճ ժամանակով ցանկանում է այցելել գերեզմաններ:–0–