ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երեկ՝ սեպտեմբերի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 21:50-ի սահմաններում Աղավնաձոր գյուղի բնակիչ, 52-ամյա Արծրուն Հ.-ն իր վարած ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Աղավնաձոր գյուղի «Թափ» կոչվող տարածքում դուրս է եկել դաշտամիջյան ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 250մ գլորվել ձորը:
Վթարի հետևանքով վարորդ Արծրուն Հ.-ն տեղում մահացել է, իսկ ուղևոր, վարորդի համագյուղացի, 51-ամյա Անդրանիկ Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Եղեգնաձոր բժշկական կենտրոն:
Մահացածին և վիրավորին ձորից դուրս են բերել փրկարարները: Փաստի առթիվ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:-0-