ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Խոշոր և ողբերգական ավտովթար է տեղի ունեցել երկուշաբթի առավոտյան Վայոց Ձորում։
ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, հոկտեմբերի 23-ին ժամը 08:29-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակաձոր-Գնիշիկ ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Ագարակաձոր-Գնիշիկ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1998 թ. ծնված Գ. Խ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրին գտնվող տաղավարին, այնուհետև շրջվել ձորը (մոտ 20 մ):
Загружается новость ... "Лево"
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է, իսկ ուղևոր՝ 1996 թ. ծնված Տ. Ս.-ը տեղի ուժերով տեղափոխվելէ Եղեգնաձորի ԲԿ, որտեղ վարորդը մահացել է, իսկ ուղևորի առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:
Shamshyan.com–ի հաղորդմամբ, «ՈՒԱԶ»–ի ղեկին եղել է Եղեգնաձորի 19–ամյա բնակիչ Գևորգ Խանամիրյանը, տուժած ուղևորը Երևանի 21–ամյա բնակիչ Տիգրան Սարգսյանն է։
«Վարորդ Գ. Խանամիրյանը ժամկետային զինծառայող էր, իսկ ուղևոր Տ. Սարգսյանը սովորում է Երևանի պետական համալսարանում», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–