Վանաձորում խանութ են պայթեցրել

16.12.2016, 19:26
Վանաձորում պայթուցիկի կիրառմամբ վնասել են խանութի դռները, ապակիներն ու իրերի մի մասը։
Վանաձորում խանութ են պայթեցրել
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու պայթեցնելու միջոցով Վանաձոր քաղաքում գործող «Վիպ Մարկետ» խանութի գույքը վնասելու հանգամանքները, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։

Նախնական տվյալներով՝ 2016 թվականի դեկտեմբերի 15-ին` ժամը 24:00–ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձն ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու նպատակով, պայթուցիչով պայթեցնելու միջոցով, վնասել է Վանաձոր քաղաքի Աղայան 73/1-1 հասցեում գործող «Վիպ Մարկետ» խանութի ապակիները, մուտքի դռները և խանութում գտնվող իրերի մի մասը:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել մի շարք փորձաքննություններ, հանձնարարություններ տրվել հետաքննական մարմնին:

Քննության արդյունքների մասին տեղեկույթ կտրամադրենք լրացուցիչ։–0–