ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Նախօրեին ական է հայտնաբերվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքում:
ՀՀ ԱԻՆ-ի մամուլի ծառայության հաղորդմամբ, ժամը 18:11-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Գ. Նժդեհի փողոցի թիվ 5/1 հողատարածքում հայտնաբերվել է ական և անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
«Փրկարարները սահմանազատել են տարածքը: Սակրավորների տեղազննության արդյունքում հայտնաբերվել են 2 «КС-19» տեսակի զինամթերք», - նշվում է հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունից նշել են, որ զինամթերքն անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա, ուստի աշխատանքները վերսկսվելու են երկուշաբթի:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում