Ստեփանավանի թունելում բախվել են Nissan–ն ու ԶԻԼ–ը. 2 մարդ հոսպիտալացվել է
23.08.2017,
15:32
Չորեքշաբթի` օգոստոսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Չորեքշաբթի` օգոստոսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ժամը 12։00-ի սահմաններում Երևան-Ստեփանավան ավտոճանապարհի Ստեփանավանի թունելում բախվել են Վանաձոր քաղաքի բնակիչ 26-ամյա Նարեկ Թորոսյանի վարած Nissan մակնիշի և Լոռու մարզի Գյառգյառ գյուղի բնակիչ 56-ամյա Վալերիկ Շահվերդյանի վարած ԶԻԼ 130 մակնիշի ավտոմեքենաները։
Загружается новость ... "Лево"
Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, վթարի հետևանքով Nissan-ի վարորդ Ն. Թորոսյանն ու նրա ուղևորը՝ Վանաձորի բնակիչ, 59-ամյա Վարուժան Թորոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Աղբյուրի տեղեկություններով՝ Nissan-ի վարորդ Ն. Թորոսյանն աշխատում է Ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում՝ որպես օպերլիազոր, իսկ վիրավոր Վ. Թորոսյանը նրա հայրն է։
Պարբերականը նաև հաղորդում է, որ թունելում գտնվող ԶԻԼ-ի վարորդը չի պահպանել անվտանգության կանոնները։–0–

