ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին երեկոյան ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դահլիճում կնոջ դի կա:
Ոստիկաններն ու քննիչները թատրոնի դահլիճում հայտնաբերել են 65-ամյա Աստղիկ Մուշեղյանի դին:
Կայքի տեղեկություններով՝ Ա. Մուշեղյանը ներկայացումից հետո բարձրացել է մոտ 8 մ. բարձրության վրա տեղադրված բարձրախոսն անջատելու համար, սակայն վայր է ընկել և տեղում մահացել: Մուշեղյանը նշված թատրոնի հնչյունային ռեժիսորի օգնականն էր:–0–