ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Սև ծովի օդային տարածքում անհետացել է ՌԴ ՊՆ–ին պատկանող Տու–154 ինքնաթիռը։
Ինքնաթիռում են Ալեքսանդրովի անվան անսամբլի երաժիշտները, Life–ին տեղեկացրել է շրջանի փրկարար ծառայության աղբյուրը։
«Ինքնաթիռում են Ալեքսանդրովի անվան երգի և պարի ակադեմիական անսամբլի արտիստները։ Նրանք պետք է ելույթ ունենային Խմեյմիմ աէրոդրոմում` Ամանորին նվիրված համերգային ծրագրով», – նշել է Life–ի զրուցակիցը։
ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ ինքնաթիռի որոնողական աշխատանքներին մասնակցում են ՌԴ ՊՆ և դաշնային այլ գերատեսչությունների որոնողափրկարարական ծառայությունները։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում