435.48
4.36
404.42
0
Եղանակը Երևանում
Հայ

Քննիչները հայտնել են Հայակական ԱԷԿ-ի ղեկավարության կողմից պետությանը հասցված վնասի չափերը

15:48
14 Հուլիսի 2016
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ավարտվել է «Հայկական ատոմային էլեկտրական կայան» ՓԲԸ-ում գնումների կազմակերպման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնի հաղորդմամբ, նախաքննությամբ պարզվել է, որ «Հայկական ատոմային էլեկտրական կայան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Գագիկ Մարկոսյանը, նույն ընկերության կոմերցիոն տնօրեն Ռուբիկ Մովսեսյանը, ֆինանսների և էկոնոմիկայի գծով գլխավոր տնօրենի տեղակալ Մ. Մովսիսյանը և վերանորոգման, նախապատրաստման և կարգավորման բաժնի պետ, գնումների գործընթացի պատասխանատու ստորաբաժանման ղեկավար Է. Ղազարյանը, ստեղծելով կազմակերպված հանցավոր խումբ և օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, կատարել են առանձնապես խոշոր չափերով հափշտակություն՝ պետությանը պատճառելով էական վնաս:

«ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում, հանցագործությունը բացահայտվել է, իսկ դրանով պետությանը պատճառված 783 միլիոն 586 հազար դրամի չափով վնասն ամբողջությամբ հատուցվել է: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան», - նշվում է հաղորդագրության մեջ:

ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնից հիշեցրել են, որ հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տարածաշրջանում հայկական միակ ԱԷԿ–ը գտնվում է Երևանից 30 կիլոմետր դեպի արևմուտք։ Ներկայում գործում է ատոմակայանի 407.5 ՄՎտ հզորությամբ միայն երկրորդ բլոկը։ Փորձագետների գնահատականներով, ԱԷԿ–ը կարող է գործել մինչև 2016 թվականը։–0--

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:09
17 Փետրվարի 2024
Արտակարգ դեպք Երևանում․ Opel–ն ընկել է Գետառը, կան վիրավորներ
Արտակարգ դեպք Երևանում․ կան վիրավորներ
21:15
16 Փետրվարի 2024
Փորձել են իրացնել 300 հատ կեղծ 100 դոլարանոցներ․ սխեմատիկ եղանակով աշխատող հանցավոր խումբ է բացահայտվել (ՎԻԴԵՈ)
Փորձել են իրացնել 300 հատ կեղծ 100 դոլարանոցներ․ սխեմատիկ եղանակով աշխատող հանցավոր խումբ է բացահայտվել․ ՎԻԴԵՈ
16:16
16 Փետրվարի 2024
Հարվածել են կռփազենքով, ոտքերով, դանակով․ արտակարգ դեպք Երևանում (ՎԻԴԵՈ)
Հարվածում են ոտքերով, դանակով, հրապարակվել են միջադեպի կադրերը․ ՎԻԴԵՈ
12:18
16 Փետրվարի 2024
ՔԿՀ–ներից մեկի բանտարկյալները անժամկետ հացադուլ են հայտարարել
Հայաստանի ՔԿՀ–ներից մեկի բանտարկյալները անժամկետ հացադուլ են հայտարարել
10:35
16 Փետրվարի 2024
Երևանի շենքերից մեկում վերելակ է ընկել․ ահազանգ ԱԻՆ–ում
Երևանի շենքերից մեկում վերելակ է ընկել․ ահազանգ ԱԻՆ–ում
18:08
15 Փետրվարի 2024
Գործել է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտմամբ․ փակվել է Բարեկամության մետրոյի մոտ գործող սննդի օբյեկտը (ՖՈՏՈ)
Վերահսկողության ընթացքում պարզվել է, որ այն գործում է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով․ ՖՈՏՈ
16:05
15 Փետրվարի 2024
Կրակոցներ Արմավիրի մարզում․ երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն
Կրակողներն ասել են, որ կրակել են ճնճղուկների ուղղությամբ
12:02
15 Փետրվարի 2024
Երևանի մանկապարտեզներից մեկում հրդեհ է բռնկվել․ երեխաներին տարհանել են
Հրդեհ է բռնկվել Երևանի մանկապարտեզներից մեկում․ երեխաներին տարհանել են
11:03
15 Փետրվարի 2024
Երևանի սրճարաններից մեկում սալմոնելա է հայտնաբերվել․ 12 մարդ թունավորվել է
Երևանի սրճարաններից մեկում սալմոնելա է հայտնաբերվել․ 12 մարդ թունավորվել է
12:27
14 Փետրվարի 2024
Սպանել է 75–ամյա հորն ու ծեծել մորը․ արտակարգ դեպք Ալավերդիում
44–ամյա տղամարդը ծեծել է 75–ամյա մորն ու ծեծելով սպանել հորը
21:15
13 Փետրվարի 2024
Հայտնաբերվել է այրվածքներով դի․ ողբերգական դեպք Տավուշում
Հայտնաբերվել է այրվածքներով դի