«Նաիրիտի» հրդեհի վայր է տեղափոխվել հատուկ սարքավորում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

28.08.2017, 22:44
ՀՀ ԱԻՆ–ը ներկայացնում է օպերատիվ տեղեկատվություն «Նաիրիտ» գործարանում բռնկված հրդեհի մարման աշխատանքների մասին։
 «Նաիրիտի» հրդեհի վայր է տեղափոխվել հատուկ սարքավորում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԻՆ–ը ներկայացնում է օպերատիվ տեղեկատվություն «Նաիրիտ» գործարանում բռնկված հրդեհի մարման աշխատանքների մասին։

 - рис.1

Գերատեսչության մամուլի ծառայության հաղորդմամբ, ժամը 21.00-ի դրությամբ «Նաիրիտ» գործարանի տարածքում հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է 1 ավտոսանդուղք և 13 մարտական հաշվարկ՝ 113 փրկարար ծառայողով:

 - рис.2

Դեպքի վայրում են Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արձագանքման 1 և օպերատիվ 2 խումբ:

Հրդեհի վայր է մեկնել նաև Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 1 մարտական հաշվարկ՝ լուսավորություն ապահովող հատուկ սարքավորումներով:

 - рис.3

«Հրդեհի օջախն ամբողջությամբ հրշեջ-փրկարարների հսկողության տակ է: Տեղում իրականացվում է հերթապահություն», – նշվում է հաղորդագրության մեջ։

 - рис.4

Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին ժամը 13:10-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Նաիրիտ» գործարանի տարածքում պայթյունի ձայն է լսվել և հրդեհ է բռնկվել: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ գործարանի տարածքում այրվում են լաքէթինոլ նյութով տարաներով։ Գերատեսչության պատասխանատուները վստահեցնում են, որ թունավոր նյութերի արտանետում չի գրանցվում, քաղաքի և մարդկանց առողջությանը վտանգ չի սպառնում։–0–