ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հոկտեմբերի 15-ին, ժամը 14.10-ին ՌԴ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ փ/ծ գնդապետ Ա. Ղազարյանից տեղեկություն է ստացվել, որ ՀՀ արտակարգ իրավիճակների, առողջապահության, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունների աշխատակիցներից բաղկացած աշխատանքային խումբը այցելել է ՌԴ Վլադիկավկազի հանրապետական և կլինիկական հիվանդանոցներ, տեղում ծանոթացել է 4 տուժածների առողջական վիճակին, զրուցել բժիշկների հետ:
Կարծես ռումբ պայթեր, արթնացանք ուժեղ հարվածից. ուղևորները` Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի մասին (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)>>
«Նախկինի պես տուժածների վիճակը մնում է անփոփոխ, նրանցից 3-ը՝ Հարությունյան Ժ. Մ.-ը (1949 թ. ծնված), Պողոսյան Ս. Ս.-ը (1990 թ. ծնված) և Բաղդասարյան Հ. Մ.-ը (1949 թ. ծնված) գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, և նրանց վիճակը գնահատվում է ծանր, իսկ Ծատինյան Ա. Ն.-ինը (1984 թ. ծնված)՝ միջին ծանրության», – նշվում է հաղորդագրության մեջ։
Մոսկվա-Երևանի ավտոբուսի վթարից հետո Հայաստան տեղափոխված բոլոր տուժածները դուրս են գրվել հիվանդանոցից>>
«Սուրբ Գր. Լուսավորիչ» ԲԿ բուժօգնության դիմած Գևորգյան Վ.-ը դուրս է գրվել հիվանդանոցից:
Հոկտեմբերի 14-ի առավոտյան` երևանյան ժամանակով ժամը 05.30-ի սահմանում, Վլադիկավկազ քաղաքի մոտ` շրջադարձային ճանապարհի 8-րդ կմ-ին, Մոսկվա-Երևան երթուղային ավտոբուսը բախվել է «Սկանիա» բեռնատարին։ Նախնական տվյալներով, ավտոբուսում եղել է 45-52 մարդ: Վթարի հետևանքով զոհվել է Հայաստանի 5 քաղաքացի:-0-