ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Չորս զինված անձինք կրակ են բացել Մեքսիկայի Գեռերո նահանգի Չիլպանսինգո քաղաքում կայացած ֆուտբոլային հանդիպման երկրպագուների ուղղությամբ։
Ինչպես հաղորդում է
lenta.ru–ն, հղում անելով Noticias MVS ռադիոկայանին, միջադեպը տեղի է ունեցել կիրակի` հոկտեմբերի 29–ին։ Տեղական ժամանակով ժամը 15–ի սահմաններում անհայտ անձինք ներխուժել են դատարանի շենք, որը գտնվում է ֆուտբոլային դաշտի կողքին։
Հարձակման հետևանքով տուժել է երեք մարդ, որոնցից երկուսը մահացել է, մեկի վիճակը գնահատվում է ծանր։–0–