ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Մասիսում 61–ամյա հայրը ձեռքերով խեղդել է 40–ամյա դստերը։
ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության հաղորդմամբ, այսօր՝ ժամը 10-ին, ոստիկանության Մասիսի բաժնում շտապօգնության ենթակայանից ահազանգ է ստացվել, որ «Մասիս» կայարանի թիվ 1 հանրակացրանի 5-րդ բնակարանում մոտ 40 տարեկան կին է մահացել։
«Ահազանգին արագ արձագանքած օպերատիվ խումբը պարզել է, որ 1979 թվականին ծնված Լուսինե Խաչատրյանի դիակի վրա բռնության հետքեր կան։ Իրավապահները պարզել են, որ նրան ձեռքերով խեղդել է հայրը՝ 61-ամյա Համլետ Խաչատրյանը, ինչի հետևանքով աղջիկը մահացել է», – նշվում է հաղորդագրության մեջ։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Կատարվում է նախաքննություն:–0–