436.65
4.37
404.34
+9
Եղանակը Երևանում
Հայ

Լոռիում տղամարդը աղաթթու տեսակի պրեկուրսոր է լցրել նախկին կնոջ դեմքին և մարմնին, ապա դանակով մի քանի հարված հասցրել

12:31
21 Նոյեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է նախկին կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Մեղադրանք է առաջադրվել 44-ամյա տղամարդուն, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։

2018թ. օգոստոսի 2-ին Ստեփանավան քաղաքի բժշկական կենտրոնից  ահազանգ է ստացվել առ այն, որ կտրած-ծակած վնասվածքներով հիվանդանոց բուժօգնության է տեղափոխվել Լոռու մարզի բնակչուհի՝ ծնված 1988 թվականին՝ կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած, թափանցող վերքերի, գոտկային շրջանի ծակած-կտրած չթափանցող վերքերի, ձախ նստատեղի շրջանի ծակած-կտրած վերքի ձևով վնասվածքներով, որոնք առաջ են բերել 2-3-րդ աստիճանի հեմոռագիկ շոկ և ձախակողմյան հեմոպնևմոթորաքսի զարգացում։

Загружается новость ... "Лево"

Դեպքի առթիվ 2018թ. օգոստոսի 2-ին Ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով (մահափորձ) և 147-րդ հոդվածի 1-ին մասով (բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը), որի նախաքննություն իրականացվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում: 30-ամյա կինը ճանաչվել է տուժող:

Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են հանցագործության հանգամանքերը, շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Լոռու մարզի բնակիչ՝ ծնված 1974 թվականին:

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ դեպքի օրը 44-ամյա տղամարդը, դռան սողնակը բացելու միջոցով մուտք է գործել նախկին կնոջ տուն, խանդի շարժառիթով, կնոջը կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, իր հետ նախօրոք վերցրած շշով աղաթթու տեսակի պրեկուրսորը լցրել է նրա դեմքին և մարմնին, ապա դանակի 7 հարված հասցրել մարմնի տարբեր հատվածներին, այդ թվում կենսական կարևոր օրգաններին՝ կնոջ առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, ապա դիմել փախուստի:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 44-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 147-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:07
21 Փետրվարի 2024
Մեկ զոհ և տուժածներ․ ողբերգական ավտովթար Երևան – Գյումրի ճանապարհին
Opel–ը բախվել է բեռնատարին․ ուղևորը մահացել է
13:25
21 Փետրվարի 2024
Սարսափելի ավտովթար Վանաձորում․ մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր (ՖՈՏՈ)
Մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր․ ՖՈՏՈ
11:14
20 Փետրվարի 2024
Երևանում երեք մեքենա է բախվել․ կան տուժածներ
Բախվել են Opel–ը, Mercedes–ը և կայանած Nissan–ը
11:02
20 Փետրվարի 2024
Քիչ առաջ կրակոցներ են արձակվել Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ․ ԶԼՄ
Քիչ առաջ կրակոցներ են արձակվել Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ
21:15
19 Փետրվարի 2024
Յոթով վիճել են ու կրակոցներ արձակել․ կան հոսպիտալացվածներ
Յոթով վիճել են ու կրակոցներ արձակել
14:18
19 Փետրվարի 2024
Խոշոր ավտովթար․ երկու մարդ մահացել է (ՖՈՏՈ)
Երկու մարդ մահացել է․ ՖՈՏՈ
11:09
19 Փետրվարի 2024
Արտակարգ դեպք Երևանում․ Օրբելի փողոցում տղամարդու դի է հայտնաբերվել
Օրբելի փողոցում տղամարդու դի է հայտնաբերվել
09:45
19 Փետրվարի 2024
Երևանում միևնույն տնից 13 մարդ է հոսպիտալացվել, որոնցից 6–ը՝ երեխաներ
Երևանում միևնույն տնից 13 մարդ է հոսպիտալացվել, որոնցից 6–ը՝ երեխաներ
18:09
17 Փետրվարի 2024
Արտակարգ դեպք Երևանում․ Opel–ն ընկել է Գետառը, կան վիրավորներ
Արտակարգ դեպք Երևանում․ կան վիրավորներ