Կոտայքում մեքենա է ամբողջությամբ այրվել

25.12.2017, 10:15
Կոտայքում Opel է ամբողջությամբ այրվել:
Կոտայքում մեքենա է ամբողջությամբ այրվել
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Դեկտեմբերի 24-ին, ժամը 21:03-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի կամրջի մոտակայքում այրվում է ավտոմեքենա, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:30-ին, մարվել՝ 21:56-ին:

«Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 10-րդ կմ-ին ամբողջությամբ այրվել է Opel Astra  մակնիշի ավտոմեքենան:–0–