Կիևյան կամրջից ինքնասպանության փորձ է կանխվել

19.07.2018, 14:11
Այսօր ինքնասպանության փորձ է կանխվել Երևանում։
Կիևյան կամրջից ինքնասպանության փորձ է կանխվել

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր ինքնասպանության փորձ է կանխվել Երևանում։

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, հուլիսի 19-ին ժամը 13:17 «911» ծառայությանը ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Երևան քաղաքի Կիևյան կամրջից, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Загружается новость ... "Лево"

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

«Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է: Վերջինս տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–