576.6
6.46
485.31
+24
Եղանակը Երևանում
Հայ

Կարագանդայի ողբերգության կապակցությամբ անցկացվելու է արդար քննություն. Ղազախստանի ՆԳ նախարարը` հայ գործընկերոջը

21:52
07 Հունվարի 2019

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Այսօր` հունվարի 7-ին, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարար, գեներալ-գնդապետ Կալմուխանբետ Կասիմովի հետ: 

Հիշեցնենք, որ հունվարի 1–ի գիշերը Ղազախստանի Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանում տեղի է ունեցել ծեծկռտուք` հայերի մասնակցությամբ, մեկ մարդ սպանվել է։ Ղազախական ԶԼՄ–ների հաղորդմամբ, փաստի առթիվ սկսվել է նախաքննություն «Սպանություն» հոդվածով։ 

ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության հաղորդմամբ, գործընկերները քննարկել են հունվարի 1-ին Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուքի ու սպանության մանրամասներ, ինչի մեջ կասկածվում են հայեր ու նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում: 

Загружается новость ... "Лево"

Կալմուխանբետ Կասիմովը հայ գործընկերոջը վստահեցրել է, որ անց է կացվելու արդար քննություն և դրա շրջանակում բոլոր գործողություններն իրականացվելու են օրենքի տառին համապատասխան: 

Կողմերը խոսել են նաև Կարագանդայում հունվարի 6-ին տեղի ունեցած ցույցերի մասին, որոնց վերաբերյալ տեղեկությունը տարածում գտավ նաև միջազգային լրահոսում: 

Ղազախստանի ներքին գործերի նախարարը հեռախոսազրույցի ընթացքում նշել է, որ բողոքի ակցիաները ազգամիջյան բնույթ չեն կրել, եղել են ոչ մեծաքանակ ու գտնվել են իրավապահների հսկողության տակ. Ղազախստանի ներքին գործերի նախարարությունը վերահսկում է իրավիճակը:

Հեռախոսազրույցի ընթացքում հայ և ղազախ գործընկերները քննարկել են նաև երկու երկրների իրավապահ կառույցների համագործակցությանը վերաբերող հարցեր:

Tengrinews.kz պորտալի հաղորդմամբ, ձերբակալվել է 7 կասկածյալ (նրանցից հինգը կալանավորվել է), մեկ կասկածյալի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում։ Աղբյուրի տվյալներով, Կարագանդայի մարզի ոստիկանությունում սկսվել է նախաքննություն «Սոցիալական, ազգային, տոհմական, ռասայական, հասարակարգային կամ կրոնական թշնամության հրահրում» հոդվածով։–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:38
15 Սեպտեմբերի 2020
Ողբերգական դեպք Վայոց Ձորում. հանդամասում հայտնաբերվել է 59–ամյա տղամարդու շանթահարված դի
Ողբերգական դեպք Վայոց Ձորում. հանդամասում հայտնաբերվել է 59–ամյա տղամարդու շանթահարված դի
16:56
15 Սեպտեմբերի 2020
Ծեծելով սպանել է ընկերոջը. հրապարակվել են Գառնիում դաժան սպանության հանգամանքները
Ծեծելով սպանել է ընկերոջը. հրապարակվել  են Գառնիում դաժան սպանության հանգամանքները
16:24
15 Սեպտեմբերի 2020
Ծեծկռտուք ու դանակահարություն Երևանի կենտրոնում. կադրեր դեպքի վայրից (ՎԻԴԵՈ)
Ծեծկռտուք ու դանակահարություն Երևանի կենտրոնում. կադրեր դեպքի վայրից. ՎԻԴԵՈ
15:22
15 Սեպտեմբերի 2020
21-ամյա երիտասարդը ծեծել է և ծանր վնասվածքներ հասցրել համագյուղացիներին բարձր երաժշտության պատճառով
21-ամյա երիտասարդը ծեծել է և ծանր վնասվածքներ հասցրել համագյուղացիներին բարձր երաժշտության պատճառով
20:15
14 Սեպտեմբերի 2020
Խոշոր ավտովթար Շիրակում. բախվել են ՎԱԶ-ն ու բեռնատարը. կա 1 վիրավոր
Խոշոր ավտովթար Շիրակում. բախվել են ՎԱԶ-ն ու բեռնատարը. կա 1 վիրավոր
19:24
14 Սեպտեմբերի 2020
23-ամյա երիտասարդը մեղադրվում է 14-ամյա աղջկա հետ սեռական հարաբերություններ ունենալու մեջ. նա կալանավորվել է
23-ամյա երիտասարդը մեղադրվում է 14-ամյա աղջկա հետ սեռական հարաբերություններ ունենալու մեջ. նա կալանավորվել է
11:27
14 Սեպտեմբերի 2020
Հրապարակվել են Գյումրու 35–ամյա բնակչի սպանության հանգամանքները
Հրապարակվել են Գյումրու 35–ամյա բնակչի սպանության հանգամանքները
10:19
14 Սեպտեմբերի 2020
Գյումրիում 35–ամյա տղամարդ է սպանվել
Գյումրիում 35–ամյա տղամարդ է սպանվել
23:26
13 Սեպտեմբերի 2020
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. կա 1 զոհ, 5 վիրավոր
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. կա 1 զոհ, 5 վիրավոր
16:47
13 Սեպտեմբերի 2020
Դժոխք երկրի վրա. Կալիֆոռնիայում կրակե տոռնադո է ձևավորվել (ՎԻԴԵՈ)
Դժոխք երկրի վրա. Կալիֆոռնիայում կրակե տոռնադո է ձևավորվել, ՎԻԴԵՈ
13:00
13 Սեպտեմբերի 2020
Ավտովթար Երևանում SAS սուպերմարկետի հարևանությամբ. բախվել են Porsche Panamera-ն, Mercedes-ն ու Nissan-ը (ՖՈՏՈ)
Ավտովթար Երևանում SAS սուպերմարկետի հարևանությամբ. բախվել են Porsche Panamera-ն, Mercedes-ն ու Nissan-ը. ՖՈՏՈ
10:36
13 Սեպտեմբերի 2020
Խոշոր ավտովթար Արագածոտնում՝ հրդեհի բռնկմամբ. Nissan-ն ամբողջությամբ այրվել է
Խոշոր ավտովթար Արագածոտնում՝ հրդեհի բռնկմամբ. Nissan-ն ամբողջությամբ այրվել է