435.71
4.38
404.37
+4
Եղանակը Երևանում
Հայ

Կապանում ամուսինը ծեծել է հղի կնոջը, մեքենայում ամրագոտիով կապել ձեռքերը. կինը հոսպիտալացվել է

12:10
14 Հունիսի 2018

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Արտակարգ միջադեպ է տեղի ունեցել նախօրեին Կապանում։

ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության հաղորդմամբ, հունիսի 13-ին ժամը 21.40-ին ոստիկանության Կապանի բաժնում մի կնոջից հաղորդում է ստացվել, որ նույն օրըժամը 15.30-ի սահմաններում դստեր ամուսինն իրենց բնակարանում իր 4 ամսական հղի դստերը, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, բազմաթիվ անգամ ոտքերով հարվածել է դեմքին, գլխին և մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով վնասվածքներ, իսկ երբ ինքը ցանկացել է միջամտել, հրել է իրեն՝ պատճառելով ֆիզիկական ցավ, այնուհետև իր «Օպել» մակնիշի ավտոմեքենայով կնոջ հետ շարժվել են Երևան քաղաքի ուղղությամբ:

«Նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, ոստիկանության Գորիսի բաժնի և ՃՈ ծառայողների կողմից Գորիսի Սյունիք փողոցում կանգնեցվել է տվյալ մեքենան, որի վարորդը հրավիրվել է Գորիսի բաժին», – նշվում է հաղորդագրության մեջ։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Նույն օրը, ժամը 22.40-ին հիվանդանոցից ոստիկանության Գորիսի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 24-ամյա քաղաքացուհի՝ «հղիություն 14 շաբաթական սպառնացող վիժում» ախտորոշմամբ:

Ըստ կնոջ բացատրության՝ Կապան համայնքի Սյունիք բնակավայրում ամուսինը իրեն ծեծի ենթարկելուց հետո իր խնդրանքով Կապանի հիվանդանոց տեղափոխելու ժամանակ ճանապարհին փոխել է մեքենայի ուղղությունը, և երբ ինքը փորձել է իջնել ավտոմեքենայից կանգնեցրել է մեքենան, կրկին ծեծել, այնուհետև ամրագոտիով կապել է ձեռքերը, նստեցրել մեքենայի հետևի նստելատեղին ու շարունակել ճանապարհը:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Թեմատիկ նյութեր
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
19 Փետրվարի 2024
Յոթով վիճել են ու կրակոցներ արձակել․ կան հոսպիտալացվածներ
Յոթով վիճել են ու կրակոցներ արձակել
14:18
19 Փետրվարի 2024
Խոշոր ավտովթար․ երկու մարդ մահացել է (ՖՈՏՈ)
Երկու մարդ մահացել է․ ՖՈՏՈ
11:09
19 Փետրվարի 2024
Արտակարգ դեպք Երևանում․ Օրբելի փողոցում տղամարդու դի է հայտնաբերվել
Օրբելի փողոցում տղամարդու դի է հայտնաբերվել
09:45
19 Փետրվարի 2024
Երևանում միևնույն տնից 13 մարդ է հոսպիտալացվել, որոնցից 6–ը՝ երեխաներ
Երևանում միևնույն տնից 13 մարդ է հոսպիտալացվել, որոնցից 6–ը՝ երեխաներ
18:09
17 Փետրվարի 2024
Արտակարգ դեպք Երևանում․ Opel–ն ընկել է Գետառը, կան վիրավորներ
Արտակարգ դեպք Երևանում․ կան վիրավորներ
21:15
16 Փետրվարի 2024
Փորձել են իրացնել 300 հատ կեղծ 100 դոլարանոցներ․ սխեմատիկ եղանակով աշխատող հանցավոր խումբ է բացահայտվել (ՎԻԴԵՈ)
Փորձել են իրացնել 300 հատ կեղծ 100 դոլարանոցներ․ սխեմատիկ եղանակով աշխատող հանցավոր խումբ է բացահայտվել․ ՎԻԴԵՈ
16:16
16 Փետրվարի 2024
Հարվածել են կռփազենքով, ոտքերով, դանակով․ արտակարգ դեպք Երևանում (ՎԻԴԵՈ)
Հարվածում են ոտքերով, դանակով, հրապարակվել են միջադեպի կադրերը․ ՎԻԴԵՈ
12:18
16 Փետրվարի 2024
ՔԿՀ–ներից մեկի բանտարկյալները անժամկետ հացադուլ են հայտարարել
Հայաստանի ՔԿՀ–ներից մեկի բանտարկյալները անժամկետ հացադուլ են հայտարարել
10:35
16 Փետրվարի 2024
Երևանի շենքերից մեկում վերելակ է ընկել․ ահազանգ ԱԻՆ–ում
Երևանի շենքերից մեկում վերելակ է ընկել․ ահազանգ ԱԻՆ–ում
18:08
15 Փետրվարի 2024
Գործել է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտմամբ․ փակվել է Բարեկամության մետրոյի մոտ գործող սննդի օբյեկտը (ՖՈՏՈ)
Վերահսկողության ընթացքում պարզվել է, որ այն գործում է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով․ ՖՈՏՈ
16:05
15 Փետրվարի 2024
Կրակոցներ Արմավիրի մարզում․ երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն
Կրակողներն ասել են, որ կրակել են ճնճղուկների ուղղությամբ