633.3
7.2
519.57
+22
Եղանակը Երևանում
Հայ

Կապանի համայնքապետարանում շուրջ 3 մլն 600 հազար դրամի յուրացման դեպք է բացահայտվել (ՎԻԴԵՈ)

12:45
20 Մայիսի 2018

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Մայիսի 17-ին ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցները, համագործակցելով ոստիկանության Կապանի բաժնի գործընկերների հետ, բացահայտեցին պաշտոնեական դիրքի չարաշահմամբ՝ ընդհանուր շուրջ 3,650,000 դրամի յուրացման դեպք, հաղորդում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

Նախնական քննությամբ պարզվել է, որ Կապանի համայնքապետարանի «Կապանի կոմունալ ծառայություն» ոչ առևտրային կազմակերպությունում, անցած տարվա հունվարից, կազմակերպության հաշվեկշռում գրանցված անսարք և չշահագործվող «Գազել» մեքենայի համար դուրս է գրվել վառելիք և պահեստամասեր։

Պետությանը պատճառվել է նյութական վնաս 2․700 լիտր դիզելային վառելիքի և ավտոմասերի ընդհանուր արժեքի՝ շուրջ 1․050,000 հազար դրամի չափով։

Նախնակական քննությամբ պարզվել է նաև, որ աշխատակազմում 2017թ-ի նոյեմբերից գրանցված աշխղեկը, 2016թ-ի հունվարից, 2017թ-ի սեպտեմբերից և այս տարվա փետրվարից գրանցված հավաքարարները իրականում աշխատանքի չեն հաճախում, իսկ նրանց անվամբ մինչ օրս դուրս գրված աշխատավարձը՝ ընդհանուր շուրջ 2,550,000 դրամ, նույնպես յուրացվել է։

Դեպքի առիվ նյութեր են նախապատրաստվել։ Քննությունը շարունակվում է։–0–


Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:34
09 Հունիսի 2021
Ադլերում 61–ամյա հայ տղամարդը որսորդական հրացանով սպանել է հայ դատական կատարածուներին.ԿԱԴՐԵՐ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ
Ադլերում 61–ամյա հայ տղամարդը որսորդական հրացանով սպանել է հայ դատական կատարածուներին.ԿԱԴՐԵՐ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ
13:12
09 Հունիսի 2021
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լադան մխրճվում է ԶԻԼ–ի մեջ, վերջինս կողաշրջվում է. կա տուժած (ՎԻԴԵՈ)
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լադան մխրճվում է ԶԻԼ–ի մեջ, վերջինս կողաշրջվում է. կա տուժած (ՎԻԴԵՈ
10:59
09 Հունիսի 2021
«Արմենիա» ԲԿ–ում 84–ամյա կին է մահացել թափառող շների հարձակումից ստացած վնասվածքների հետևանքով
«Արմենիա» ԲԿ–ում 84–ամյա կին է մահացել թափառող շների հարձակումից ստացած վնասվածքների հետևանքով
17:44
08 Հունիսի 2021
Երևանի մանկապարտեզներից մեկից 11 երեխա է հոսպիտալացվել
Երևանի մանկապարտեզներից մեկից 11 երեխա է հոսպիտալացվել
11:01
08 Հունիսի 2021
Իրանի քաղաքացին փորձել է երկու սրբապատկերների մեջ Ճապոնիա ուղարկել խոշոր չափի մեթամֆետամին (ՎԻԴԵՈ)
Իրանի քաղաքացին փորձել է երկու սրբապատկերների մեջ Ճապոնիա ուղարկել խոշոր չափի մեթամֆետամին.ՎԻԴԵՈ
16:37
07 Հունիսի 2021
Լրատվական կայքի գրասենյակից գողություն է կատարվել, գողացել են գլխավոր խմբագրի պայուսակը
Լրատվական կայքի գրասենյակից գողություն է կատարվել, գողացել են գլխավոր խմբագրի պայուսակը
15:35
07 Հունիսի 2021
Դաժան սպանություն Երևանում. 31–ամյա զարմիկը դանակահարել է 55–ամյա քեռուն մեքենա կայանելու հարցի շուրջ վեճի պատճառով (ՎԻԴԵՈ)
Դաժան սպանություն Երևանում. 31–ամյա զարմիկը դանակահարել է 55–ամյա քեռուն մեքենա կայանելու հարցի շուրջ վեճի պատճառով.ՎԻԴԵՈ
12:01
07 Հունիսի 2021
«Հայփոստի» միջոցով ուղարկված առաքանու մեջ հայտնաբերվել են «մեֆեդրոն» և «α-PVP» տեսակի թմրամիջոցներ. ՊԵԿ–ի բացահայտումը (ՎԻԴԵՈ)
«Հայփոստի» միջոցով ուղարկված առաքանու մեջ հայտնաբերվել են «մեֆեդրոն» և «α-PVP» տեսակի թմրամիջոցներ. ՊԵԿ–ի բացահայտումը.ՎԻԴԵՈ
15:14
06 Հունիսի 2021
Դաժան սպանություն. 31–ամյա տղամարդը մահացել է ծեծի հետևանքով ստացված վնասվածքներից (ՖՈՏՈ)
Դաժան սպանություն. 31–ամյա տղամարդը մահացել է ծեծի հետևանքով ստացված վնասվածքներից.ՖՈՏՈ
20:47
04 Հունիսի 2021
Խոշոր ավտովթար Ջերմուկի մոտ. ԳԱԶ–ը ջարդուփշուր է եղել, վարորդի վիճակը ծանր է
Խոշոր ավտովթար Ջերմուկի մոտ. ԳԱԶ–ը ջարդուփշուր է եղել, վարորդի վիճակը ծանր է
14:52
04 Հունիսի 2021
Արարատի մարզում Opel–ը վրաերթի է ենթարկել 7–ամյա տղայի. նա հիվանդանոցում մահացել է
Արարատի մարզում Opel–ը վրաերթի է ենթարկել 7–ամյա տղայի. նա հիվանդանոցում մահացել է
13:05
04 Հունիսի 2021
18-ամյա աղջիկը գողություն է արել «Բարեկամություն» կայարանի գետնանցումի կրպակների դրամարկղերից (ՎԻԴԵՈ)
18-ամյա աղջիկը գողություն է արել «Բարեկամություն» կայարանի գետնանցումի կրպակների դրամարկղերից.ՎԻԴԵՈ