ԵՐԵՎԱՆ, 14 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր կրկին զինված միջադեպ է տեղի ունեցել Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում:
Загружается новость ... "Лево"
«Ըստ նախնական տեղեկությունների, այսօր Ջրառատում գրանցված վիճաբանությունը տեղի է ունեցել դպրոցում, միջամտել են մեծահասակները։ Վիճաբանության ժամանակ կողմերից մեկի մոտ ինքնաձիգ է եղել, որը, ըստ նախնական տվյալների, մյուսները փորձել են քաշքշուկով խլել։ Հնչել է կրակոց», – «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։
Նրա խոսքով, ոտքի և թաթի շրջանում հրազենային վնասվածք է ստացել մեկ անձ։
«Ընդհանուր առմամբ գյուղից հիվանդանոց է տեղափոխվել 3 անձ, մեկը սուր կտրող գործիքից ստացած վնասվածքով, մյուսի մոտ առկա է ձեռքի կոտրվածք։ Ոստիկանությունը միջամտել է, ինքնաձիգն առգրավված է։ Այս պահին իրականացվում են համապատասխան գործողություններ», – նշեց Ահարոնյանը։–0–