526.2
7.42
476.76
+13
Եղանակը Երևանում
Հայ

Իսպանիայից Հայաստան կոկաին է ներկրվել, գործել է հանցավոր խումբ, 3 հայ ձերբակալվել է (ՎԻԴԵՈ)

20:44
25 Հոկտեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ ճանապարհով տեղեկություններ էին ձեռք բերել, որ 44-ամյա Գարիկ Հարությունյանը զբաղվում է կոկաինի ձեռքբերմամբ և իրացմամբ, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Օպերատիվ հետախուզական գործունեության շրջանակում ոստիկանները ձեռնարկեցին տարաբնույթ միջոցառումներ՝ պարզելով, որ Հարությունյանը կոկաինն Իսպանիայից է ներկրում Հայաստան։ Այդ նպատակով էլ ստեղծել է հանցավոր խումբ՝ 23-ամյա Իշխան Դավթյանի և 35-ամյա Արմեն Աղաջանյանի ներգրավմամբ։ 

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարող քրեական հետախույզների տեղեկություններով՝ սեպտեմբերի 12-ին նրանք մեկնելու էին Վարշավա, որտեղից էլ՝ Իսպանիա։ Տեղեկությունը Հայաստանի ոստիկանության Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի միջոցով փոխանցվեց Լեհաստանի իրավապահներին։ Ակտիվ փոխհամագործակցությունն արդյունավետ էր։ Օրեր անց Վարշավայից Բարսելոնա մեկնած եռյակը վերադարձավ Վարշավա, բայց Երևան չհասավ։ Լեհ իրավապահները հենց օդանավակայանում զննեցին նրանց և ուղեբեռերը։ Հայտնաբերվեց 750 գրամ կոկաին՝ չորս փաթեթով։ Նրանք ձեբակալվեցին։ Այդ մասին տեղեկությունը փոխանցվեց Հայաստանի իրավապահներին։

«Մեր երկրում շարունակվեցին-օպերատիվ հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները։ Պարզվեց, որ նրանցից թմրամիջոց է ձեռք բերում Կարեն Ջանոյանը։ Նա հայտնաբերվեց Երևանում և հանցավոր խմբից թմրամիջոց ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվեց, ապա նրան մեղադրանք առաջադրվեց, խափանման միջոց էլ ընտրվեց կալանավորումը», – նշվում է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկվեցին բոլորի բնակարաններն ու օժանդակ շինությունները։ Գագիկ Հարությունյանի բնակարանում հայտնաբերվեցին դիազեպամ տեսակի հոգեներգործուն դեղահաբեր, վեց միավոր հրազեն, սվին-դանակ և այլն։ 

Հանգամանքները պարզելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են։ Շարունակվում են նաև Լեհաստանում բռնված անձանց Հայաստան արտահանձնման աշխատանքները։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:22
16 Հոկտեմբերի 2019
Ոստիկանների վրա հարձակում գործած եղբայրները դեպքից առաջ գողություն են կատարել. պարզվել են դեպքի նոր հանգամանքներ
Ոստիկանների վրա հարձակում գործած եղբայրները դեպքից առաջ գողություն են կատարել. պարզվել են դեպքի նոր հանգամանքներ:
15:10
16 Հոկտեմբերի 2019
Երևանում հայրը դանակահարել է 16–ամյա որդուն
Երևանում հայրը դանակահարել է 16–ամյա որդուն, այնուհետև զանգել ոստիկանություն ու նշել, որ որդուն դանակահարել են։
14:51
16 Հոկտեմբերի 2019
Միջադեպ` «Զվարթնոց» օդանավակայանում. հաշվառողը բռունցքով հարվածել է քաղաքացու դեմքին
Միջադեպ` «Զվարթնոց» օդանավակայանում. հաշվառողը բռունցքով հարվածել է քաղաքացու դեմքին:
12:29
16 Հոկտեմբերի 2019
Մթության մեջ հարձակվել է ոստիկանի վրա ու փորձել ազատել բռնված ընկերոջը. ոստիկանապետի ԺՊ–ն մանրամասներ է ներկայացրել
Մթության մեջ հարձակվել է ոստիկանի վրա ու փորձել ազատել բռնված ընկերոջը. ոստիկանապետի ԺՊ–ն մանրամասներ է ներկայացրել։
12:00
16 Հոկտեմբերի 2019
Ավան Առինջում գտնվող գործարանում ծուխ է նկատվում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
Ավան Առինջում գտնվող գործարանում ծուխ է նկատվում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ:
11:35
16 Հոկտեմբերի 2019
Ոստիկանների վրա հարձակման մեջ կասկածվող եղբայրներից մեկն անչափահաս է
Ոստիկանների վրա հարձակման մեջ կասկածվող եղբայրներից մեկն անչափահաս է:
11:09
16 Հոկտեմբերի 2019
Երկու անձ է բերման ենթարկվել Ազատության պողոտայում 38–ամյա ոստիկանի սպանության կասկածանքով
Ոստիկանությունը հայտնաբերել է երկու անձի, ովքեր կասկածվում են ժամեր առաջ Ազատության պողոտայում 38–ամյա ոստիկանի սպանության կասկածանքով։
10:47
16 Հոկտեմբերի 2019
Հրապարակվել են լուսանկարներ ոստիկանի սպանության վայրից, մեկ ոստիկան վիրավոր է (ՖՈՏՈ)
Հրապարակվել են լուսանկարներ Երևանում ոստիկանի սպանության վայրից, մեկ ոստիկան վիրավոր է։
09:19
16 Հոկտեմբերի 2019
Խլել է ոստիկանի ատրճանակն ու կրակել. Երևանում 38–ամյա ոստիկան է սպանվել
Գիշերը Երևանում 38–ամյա ոստիկան է սպանվել։
22:39
15 Հոկտեմբերի 2019
Ողբերգական ավտովթար Տավուշում. Porsche Cayenne–ի 35–ամյա վարորդը տեղում մահացել է
Ողբերգական ավտովթար Տավուշում. Porsche Cayenne–ի 35–ամյա վարորդը տեղում մահացել է, կա վիրավոր։
20:17
15 Հոկտեմբերի 2019
Ոստիկանի կեղծ վկայական` վարկ ստանալու համար. ոստիկանության բացահայտումը (ՎԻԴԵՈ)
Անհայտ անձինք վարկեր ստանալու նպատակով բանկեր են ներկայացրել ոստիկանի կեղծ վկայական ու աշխատավարձի չափի վերաբերյալ կեղծ փաստաթղթեր։
16:46
15 Հոկտեմբերի 2019
Արտաշատում թունավորված երեխաները դպրոցում նրբերշիկով պիցցա են կերել. տեսչական մարմինը մեկնաբանում է
Արտաշատում թունավորված երեխաները դպրոցում նրբերշիկով պիցցա են կերել. տեսչական մարմինը մեկնաբանում է: