ԻՊ–ն իր վրա է վերցրել Բրյուսելի ահաբեկչությունների պատասխանատվությունը
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի. /Նովոստի–Արմենիա/. «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն իր վրա է վերցրել երեքշաբթի Բրյուսելում գրանցված ահաբեկչությունների պատասխանատվությունը։
ՏԱՍՍ–ի հաղորդմամբ` ծայրահեղականների համապատասխան հայտարարությունը ներկայացրել է «Ամակ» լրատվական գործակալությունը, որը կապի մեջ է նրանց հետ, հայտնում են եգիպտական լրատվամիջոցները։
Բելգիայի վարչապետ. Բրյուսելում գրանցվել է երեք պայթյուն>>
«Իսլամական պետությունն» իսլամիստական ահաբեկչական կազմակերպություն է, որը գործում է Իրաքի և Սիրիայի տարածքում։ Այն ստեղծվել է 2006 թ.–ի հոկտեմբերի 15–ին 11 արմատական սունիթական խմբավորումների միաձուլման արդյունքում։
Բելգիան փակել է սահմանը ահաբեկության պատճառով>>
Երկու պայթյուն է որոտացել Բրյուսելի օդանավակայանում երեքշաբթի առավոտյան, այնուհետև պայթյունների շարք է գրանցվել նաև Բրյուսելի մետրոյում։
Թեժ գիծ է բացվել Բրյուսելի ահաբեկությունում տուժած հայ քաղաքացիների համար>>
Օդանավակայանում չեղյալ են հայտարարվել բոլոր մեկնումներն ու ժամանումները, ինչպես նաև երկաթուղային հաղորդակցությունը։ Փակվում են դպրոցները, մանկական հաստատությունները։ Կառավարությունը հայտարարել է ահաբեկչական սպառնալիքի ամենաբարձր աստիճան։ –0–

