573.17
6.58
485
+29
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում շենգենյան վիզա է կեղծվել. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ (ՎԻԴԵՈ)

20:04
20 Նոյեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ոստիկանները շենգենյան վիզայի կեղծման դեպք են բացահայտել։

ՀՀ ոտիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Երևանում գործող տուրիստական ընկերություններից մեկի տնօրենը Սիրիայի Արաբական Հանրապետության մի քաղաքացուց վերցրել է 6500 եվրո և անձնագիրը՝ մեկ այլ անձի միջոցով նրա եվրոպական երկիր մեկնելը կազմակերպելու, ինչպես և Շենգենյան վիզա ստանալու նպատակով։ Այդ գործողությունները հանձն առած տղամարդը ոչ միայն չի կատարել խոստումը, այլև տուրիստական ընկերության տնօրենին չի վերադարձրել վերցրած գումարը։ Ամիսներ անց տուրիստական ընկերության տնօրենին է հանձնել Սիրիայի քաղաքացու անձնագիրը, ուր փակցված է եղել Արաբական Միացյալ Էմիրություններում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան կողմից տրված Շենգենյան վիզա։ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները արտոնագրի իսկությունը ստուգելու նպատակով անձնագիրն ուղարկել են փորձաքննության։ Ոստիկանության փորձաքրեագիտական վարչությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ արտոնագիրը կեղծ է։ 

Խարդախության և իրավունք վերապահող փաստաթուղթ կեղծելու, իրացնելու և օգտագործելու հատկանիշներով ոստիկանությունում հարուցված քրեական գործն ուղարկվել է քննչական կոմիտե՝ նախաքննության։ Կատարվածի հանգամանքները պարզվում են։–0–


Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:23
08 Օգոստոսի 2020
1 զոհ և 8 վիրավոր. սարսափելի ավտովթար է գրանցվել Երասխ-Տիգրանաշեն ճանապարհին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
1 զոհ և 8 վիրավոր. սարսափելի ավտովթար է գրանցվել Երասխ-Տիգրանաշեն ճանապարհին, վիրավորների թվում մանկահասակ երեխաներ են. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ

14:10
08 Օգոստոսի 2020
Լոռիում Nissan–ը գլխիվայր հայտնվել է գետի մեջ, կան վիրավորներ
Լոռիում Nissan–ը գլխիվայր հայտնվել է գետի մեջ, կան վիրավորներ
13:17
08 Օգոստոսի 2020
Բեյրութում հարսանեկան զույգը լուսանկարվում է, երբ որոտում է հզոր պայթյունը. կադրեր դեպքի վայրից (ՎԻԴԵՈ)
Հեքիաթ, որը վերածվեց ողբերգության. Բեյրութում հարսանեկան զույգը լուսանկարվում է, երբ որոտում է հզոր պայթյունը. ՎԻԴԵՈ
11:35
08 Օգոստոսի 2020
Սևանի հանգստյան գոտիներից մեկում 26–ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել
Սևանի հանգստյան գոտիներից մեկում 26–ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել
22:24
07 Օգոստոսի 2020
Հնդկաստանում ուղևորատար օդանավը կոշտ վայրէջք է կատարել ու մասնատվել (ՎԻԴԵՈ)
Հնդկաստանում ուղևորատար օդանավը կոշտ վայրէջք է կատարել ու մասնատվել. ՎԻԴԵՈ
17:08
07 Օգոստոսի 2020
Երևանում կանխվել է 32–ամյա տղամարդու ինքնասպանության փորձը. կադրեր դեպքի վայրից (ՎԻԴԵՈ)
Երևանում կանխվել է 32–ամյա տղամարդու ինքնասպանության փորձը. կադրեր դեպքի վայրից. ՎԻԴԵՈ
16:53
07 Օգոստոսի 2020
Հրայր Թովմասյանի նախկին վարորդին մեղադրանք է առաջադրվել ավելի քան 5 մլն ՀՀ դրամի հափշտակությանն օժանդակելու համար
Հրայր Թովմասյանի նախկին վարորդին մեղադրանք է առաջադրվել․ նա իրեն մեղավոր է ճանաչել և հատուցել է պետությանը պատճառված վնասի մի մասը
16:10
07 Օգոստոսի 2020
Արարատի մարզի Նորաշեն համայնքի նախկին ղեկավարը կեղծ կատարողականների միջոցով 4 մլն դրամ է հափշտակել (ՎԻԴԵՈ)
Ոստիկանները բացահայտել են Նորաշեն համայնքի նախկին ղեկավարի ապօրինությունները. ՎԻԴԵՈ
15:18
07 Օգոստոսի 2020
Լարով փորձել է խեղդել ու կոկորդից կտրել է քրոջ գլուխը. հրապարակվել են եղբոր կողմից քրոջ դաժան սպանության հանգամանքները
Լարով փորձել է խեղդել ու կոկորդից կտրել է քրոջ գլուխը. հրապարակվել են եղբոր կողմից քրոջ դաժան սպանության հանգամանքները
12:05
07 Օգոստոսի 2020
Սիսիան-Երևան ավտոճանապարհին «Ford Transit»-ը մոտ 50 մգլորվել է ձորը․ 24-ամյա վարորդը տեղում մահացել է
Սիսիան-Երևան ավտոճանապարհին «Ford Transit»-ը մոտ 50 մգլորվել է ձորը․ 24-ամյա վարորդը տեղում մահացել է, 2 ուղևորների վիճակը ծանր է
22:44
06 Օգոստոսի 2020
Սանկտ Պետերբուրգում 2 հայի վրա հարձակված 40-ամյա ադրբեջանցի է ձերբակալվել
Սանկտ Պետերբուրգում ձերբակալել են ադրբեջանցու, որը հարձակվել է երկու հայի վրա
20:35
06 Օգոստոսի 2020
Երևանում հրդեհ է բռնկվել Արին Բերդի փողոցի պահեստներից մեկում․ այրվել է շինության տանիքը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արին Բերդի փողոցի պահեստներից մեկում շինարարական նյութեր են այրվել․ այրվել է շինության տանիքը՝ մոտ 1200 քմ․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ