524.89
7.4
476.57
+12
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում 63-ամյա տղամարդը սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել անչափահաս աղջիկների նկատմամբ (ՎԻԴԵՈ)

21:16
03 Հոկտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում մի տղամարդ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել մի անչափահաս աղջկա նկատմամբ: Ոստիկանները ճշտեցին տեղեկության հավաստիությունը, տուժողի և կասկածյալի ինքնությունը:

Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ 63-ամյա տղամարդը շուրջ 3 տարի առաջ անապահով վիճակում գտնվող աղջկան ու նրա մորը իր տանը ապաստան է տրամադրել: Տղամարդը 2016-2017 թվականներին օգտվելով անչափահաս աղջնակի անօգնական վիճակից և նրա մոր բացակայությունից պարբերաբար սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել նրա նկատմամբ:

Տուժած աղջիկը և նրա մայրը հրավիրվեցին ոստիկանություն: Հոգեբանի և մանկավարժի ներկայությամբ 12-ամյա աղջիկը ոստիկաններին պատմեց եղելությունը: Աղջկա մորից ընդունվեց հաղորդում:

Ձեռնարկված միջոցառումներով պարզվեց նաև, որ 63-ամյա տղամարդը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել իր տանը հյուրընկալված աղջնակի ընկերուհու նկատմամբ:
Ոստիկանության բաժին հրավիրված 13-ամյա աղջիկը նույնպես ոստիկաններին ներկայացրեց իր հետ կատարվածը: Նրա մայրը ոստիկանությունում հաղորդում ներկայացրեց հանցագործության մասին:

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ճշտվեց կասկածյալի գտնվելու վայրը: Նա սեպտեմբերի 21-ին հայտնաբերվեց իր աշխատավայրում և, անչափահասների նկատմամբ սեքսուալ բռնի գործողություններ կատարելու կասկածանքով, բերման ենթարկվեց ոստիկանության Վաղարշապատի բաժին:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի (Սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, որոնք կատարվել են տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: 

63-ամյա տղամարդը կալանավորված է: Քննությունը շարունակվում է:



Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
22:39
15 Հոկտեմբերի 2019
Ողբերգական ավտովթար Տավուշում. Porsche Cayenne–ի 35–ամյա վարորդը տեղում մահացել է
Ողբերգական ավտովթար Տավուշում. Porsche Cayenne–ի 35–ամյա վարորդը տեղում մահացել է, կա վիրավոր։
20:17
15 Հոկտեմբերի 2019
Ոստիկանի կեղծ վկայական` վարկ ստանալու համար. ոստիկանության բացահայտումը (ՎԻԴԵՈ)
Անհայտ անձինք վարկեր ստանալու նպատակով բանկեր են ներկայացրել ոստիկանի կեղծ վկայական ու աշխատավարձի չափի վերաբերյալ կեղծ փաստաթղթեր։
16:46
15 Հոկտեմբերի 2019
Արտաշատում թունավորված երեխաները դպրոցում նրբերշիկով պիցցա են կերել. տեսչական մարմինը մեկնաբանում է
Արտաշատում թունավորված երեխաները դպրոցում նրբերշիկով պիցցա են կերել. տեսչական մարմինը մեկնաբանում է:
15:23
15 Հոկտեմբերի 2019
Հայաստանի դպրոցներից մեկից թունավորման նշաններով հոսպիտալացվել է մեկ տասնյակից ավելի երեխա
Պարզվել է, որ երեխաները կերել են նրբերշիկով պատրաստված պիցցա։
15:54
14 Հոկտեմբերի 2019
«Էրեբունի» ԲԿ-ում 47-ամյա ծննդկան է մահացել
«Էրեբունի» ԲԿ ծննդատանը հղի կին է մահացել:
14:07
14 Հոկտեմբերի 2019
Միջադեպ Մոսկվա–Գյումրի չվերթի օդանավում. 41–ամյա ուղևորը ներկայացել է ոստիկանություն
Միջադեպ Մոսկվա–Գյումրի չվերթի օդանավում. 41–ամյա ուղևորը ներկայացել է ոստիկանություն։
14:01
14 Հոկտեմբերի 2019
Մալաթիա-Սեբաստիայում 2 աղբաման են այրել. շրջանի աշխատակազմը դիմել է ոստիկանություն (ՖՈՏՈ)
Մալաթիա-Սեբաստիայում 2 աղբաման են այրել. շրջանի աշխատակազմը դիմել է ոստիկանություն:
13:26
14 Հոկտեմբերի 2019
Երևանում 46–ամյա կինը բջջային հեռախոս է գողացել խանութի հանդերձարանից. գողոնը հայտնաբերվել է
Երևանի հագուստի խանութներից մեկի հանդերձարանից կինը գողացել է բջջային հեռախոս:
12:17
14 Հոկտեմբերի 2019
Արարատի մարզում երիտասարդների վեճն ավարտվել է սպանությամբ
Արարատի մարզում երիատարսդների վիճն ավարտվել է սպանությամբ, կասկածյալը ձերբակալվել է։
11:07
14 Հոկտեմբերի 2019
Շենավանում 62–ամյա տղամարդը մահացել է բուժքրոջ կողմից կատարված ներարկումից հետո
Շենավանում 62–ամյա տղամարդը մահացել է բուժքրոջ կողմից կատարված ներարկումից հետո:
10:38
14 Հոկտեմբերի 2019
Մեծամորում անչափահասը թոշակառու կնոջ տնից բանկային քարտ է գողացել ու գումար կանխիկացրել
Մեծամորում անչափահասը թոշակառու կնոջ տնից բանկային քարտ է գողացել ու գումար կանխիկացրել:
17:55
13 Հոկտեմբերի 2019
Վրաերթ Երևանում. տուժածներից մեկի վիճակը ծանր է
Նախօրեի երեկոյան վրաերթ է տեղի ունեցել Երևանում: