ՀՀ քաղաքացիներ են տուժել Ստավրոպոլում գրանցված ՃՏՊ–ի հետևանքով

11.07.2017, 16:41
Ստավրոպոլում Հայաստանի քաղաքացիներ տեղափոխող միկրոավտոբուս է կողաշրջվել։
ՀՀ քաղաքացիներ են տուժել Ստավրոպոլում գրանցված ՃՏՊ–ի հետևանքով
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ստավրոպոլում Հայաստանի քաղաքացիներ տեղափոխող միկրոավտոբուս է կողաշրջվել: Մեքենայում եղել է ՀՀ ութ քաղաքացի։

Ինչպես հաղորդում է www.stav.kp.ru կայքը, հղում կատարելով երկրամասի ճանապարհային ոստիկանության վարչությանը, հուլիսի 11-ին ժամը 13։00–ի սահմաններում Ստավրոպոլի երկրամասում` «Կովկաս» դաշնային մայրուղու 271 կիլոմետրին միկրոավտոբուս է կողաշրջվել:

«Մերսեդեսի» վարորդն ընթացել է Մինվոդիի կողմից, կորցրել է մեքենայի կառավարումը և հարվածել արգելապատնեշին։ Բախումից հետո մեքենան կողաշրջվել է:

Վարորդը և երկու ուղևորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը փորձում է ճշտել վիրավորների ինքնությունը։-0-