ՀՀ ԱԻՆ-ը ներկայացրել է Վրաստանում ուժեղ երկրաշարժի մասին մանրամասները

12.07.2016, 15:16
ՀՀ ԱԻՆ-ը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել հայ-վրացական սահմանին երեքշաբթի ժամը 14.14-ին գրանցված 4.7 մագնիտուդով երկրաշարժի մասին:
ՀՀ ԱԻՆ-ը ներկայացրել է Վրաստանում ուժեղ երկրաշարժի մասին մանրամասները
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի. /Նովոստի-Արմնեիա/. ՀՀ ԱԻՆ-ը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել հայ-վրացական սահմանին երեքշաբթի ժամը 14.14-ին գրանցված 4.7 մագնիտուդով երկրաշարժի մասին:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր հայկական սահմանամերձ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ, օջախի խորությունը կազմել է 10 կմ:

Երկրաշարժը զգացվել է Հայաստանի հյուսիսային հատվածում՝ Գյումրի, Ստեփանավան և Ալավերդի քաղաքներում՝ 4-5 բալ, Երևանում՝ 3 բալ ուժգնությամբ: -0-