Գյումրիում մոր և որդու սպանության մեջ կասկածվում է նրանց վաղեմի ծանոթը
23.06.2016,
11:00
Հունիսի 20–ին Գյումրու տնակներից մեկում հայտնաբերվել էին 1936 թ. ծնված Սիրիկ Հակոբյանի և 1960 թ. ծնված Սարգիս Հակոբյանի դիակները:
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հունիսի 20–ին Գյումրու տնակներից մեկում հայտնաբերվել էին 1936 թ. ծնված Սիրիկ Հակոբյանի և 1960 թ. ծնված Սարգիս Հակոբյանի դիակները:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են մոր և որդու՝ Սիրիկ Հակոբյանի և Սարգիս Հակոբյանի սպանության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։
2016 թվականի հունիսի 20-ին՝ ժամը 15:20-ին, ահազանգ է ստացվել, որ Գյումրու «Ֆանտաններ» թաղամասում բնակվող Սարգիս Հակոբյանը և նրա մայրը մի քանի օր է, ինչ չեն արձագանքում, վերջիններիս տնակից տհաճ հոտ է գալիս:
Գյումրիում մայր և որդի մահացել են բռնության հետևանքով>>
Դեպքի վայրի զննությամբ Գյումրի քաղաքի 228/268 տնակում հայտնաբերվել են նույն տնակի բնակիչներ 1936թ. ծնված Սիրիկ Հակոբյանի և 1960թ. ծնված Սարգիս Հակոբյանի դիակները: Պարզվել է, որ մոր և որդու մահը հետևանք է նրանց նկատմամբ կիրառված բռնության. մահվան պատճառ է հանդիսացել գլխուղեղի կենսական կարևոր ֆունկցիաների սուր խանգարումը, որին բերել է փակ բութ գանգուղեղային վնասվածքը: Բացի նշված վնասվածքից, որդու՝ Ս.Հակոբյանի մոտ հայտնաբերվել են նաև ձախից 5-6-րդ կողոսկրերի կոտրվածքներ:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (սպանություն)։ Մշակվել է քննչական պլան, առաջ քաշվել աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ։
«Կատարված մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնղական միջոցառումների արդյունքում պարզվել է կատարված հանցագործության շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը», – նշվում է հաղորդագրության մեջ։
Բացահայտվել է Գյումրիում մոր և որդու սպանությունը. մանրամասներ>>
Քննությամբ պարզվել է, որ հունիսի 16-ին Հակոբյանները հյուրընկալել են վաղեմի ծանոթին՝ Գ.Խաչանյանին, ով գիշերել է նրանց տնակում։ Հաջորդ օրն առօրյա գործերն ավարտելուց հետո միասին հաց են կերել և ալկոհոլ օգտագործել, որին մասնակցել են մայր և որդի Հակոբյանները, Գ.Խաչանյանը և վերջինիս ընկերուհին։ Անձնական հարցերի շուրջ Ս.Հակոբյանի և Գ.Խաչանյանի միջև առաջացել է վիճաբանություն, ինչը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ էլ Գ.Խաչանյանի կողմից Հակոբյաններին պատճառվել են կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքները։
«Սպանության կասկածանքով Գ.Խաչանյանը ձերբակալվել է և հարցաքննվել», – նշվում է հաղորդագրության մեջ։
Քննություն է տարվում՝ կասկածյալի մատնանշած հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։ Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ։ –0–