438.63
4.38
404.42
-4
Եղանակը Երևանում
Հայ

Գյումրիում ապօրինի թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու պահին բռնվել է 33-ամյա տղամարդ

21:20
02 Հոկտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի անօրինական շրջանառության և օգտագործման դեմ հետևողական պայքարը:

Ինչպես հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը, օրերս հերթական դեպքը բացահայտեցին Գյումրիի ոստիկանները:

«Հոկտեմբերի 1-ին, ժամը 14.30-ի սահմաններում, ոստիկանության Մուշի և Կումայրիի բաժնի ծառայողները Գյումրիի Գարեգին Նժդեհի փողոցի հարևանությամբ գտնվող կիսաքանդ շինության մեջ ապօրինի թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու պահին հայտնաբերեցին 33-ամյա մի տղամարդու, որն, ինչպես հետո պարզվեց, Բորյան փողոցի բնակիչ է», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Նշված շինության զննությամբ` ոստիկանները հայտնաբերեցին յուրահատուկ հոտ ունեցող հեղուկով լի տարաներ, պիպոլֆեն գրառմամբ ապակե սրվակ, պիրալգին գրառմամբ դեղահաբերի դատարկ ժապավեն, ներարկիչներ, որոնցից մեկում առկա էր 3,6 մլգ դեղնավուն հեղուկ, յոդի դատարկ սրվակ և թմրանյութի պատրաստման համար անհրաժեշտ այլ պարագաներ:

Կասկածվողը հայտնել է, որ ներարկիչում հայտնաբերվածը թմրանյութ է, ինքն է պատրաստել. մի մասն օգտագործել է` մնացածը պահել հետագայում ներարկվելու համար:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Հետաքննությունը շարունակվում է:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
26 Փետրվարի 2024
Toyota–ն գլխիվայր շրջվել է․ խոշոր ավտովթար Հրազդանում (ՖՈՏՈ)
Toyota–ն գլխիվայր շրջվել է. ՖՈՏՈ
14:43
26 Փետրվարի 2024
16–ամյա պատանին դանակահարել է համադասարանցուն ու խոստովանել արարքը
16–ամյա պատանին դանակահարել է համադասարանցուն
13:19
26 Փետրվարի 2024
Ինչու՞ է 23–ամյա երիտասարդը կրակել Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ․ պարզվել է նրա ինքնությունը (ՖՈՏՈ)
Ինչու՞ է 23–ամյա երիտասարդը կրակել Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ․ ՖՈՏՈ
12:44
26 Փետրվարի 2024
Հրապարակվել է տեսանյութ Երևանի կենտրոնում սարսափելի սպանության վայրից․ 24–ամյա որդին հարվածել ու սպանել էր հորը (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է տեսանյութ Երևանի կենտրոնում փետրվարի 22–ի երեկոյան տեղի ունեցած սպանության վայրից․ ՎԻԴԵՈ
16:03
23 Փետրվարի 2024
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան (ՎԻԴԵՈ)
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան․ ՎԻԴԵՈ
10:05
23 Փետրվարի 2024
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ կա տուժած (ՖՈՏՈ)
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ ՖՈՏՈ
16:07
22 Փետրվարի 2024
Լինգը թողել ու փախել էր․ չհաջողված գողություն խանութից (ՎԻԴԵՈ)
Չհաջողված գողություն. ՎԻԴԵՈ
12:34
22 Փետրվարի 2024
Սպանություն գերեզմանատան մոտ․ հոր հետ վեճի եկած 19–ամյա երիտասարդը դանակահարել է երկու եղբայրների
44–ամյա տղամարդը վեճի էր եկել իր 19 և 15 տարեկան որդիների հետ
12:11
22 Փետրվարի 2024
Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում․ անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին (ՖՈՏՈ)
Անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին․ ՖՈՏՈ