ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Արտակարգ պատահար է տեղի ունեցել Գյումրիում։
2.5 տարեկան տղա երեխան ընկել է շենքերից մեկի 4–րդ հարկի պատշգամբից։ Նա ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոց, հաղորդում է armtimes–ը։
Այս պահին բժիշկները պայքարում են փոքրիկի կյանքի համար։ Երևանից Գյումրի է հրավիրվել մասնագիտացված հատուկ խումբ։–0–