ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /Նովոստի Արմենիա/. Այսօր՝ հունվարի 29-ին, թունավորման դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 01։30-ի սահմաններում Գորիսի բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին հայտնել են, որ «աղիքային վարակ՝ հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 4 քաղաքացի։
Պարզվել է, որ հիվանդանոց են տեղափոխվել Հարթաշեն գյուղի բնակիչներ 37-ամյա Մարինե Բեգլարյանը, 14-ամյա Գարիկ Սարգսյանը, 58-ամյա Թամարա Սարգսյանը և 39-ամյա Վալերիկ Սարգսյանը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ նշված անձինք Հարթավան գյուղի իրենց տանը ընթրիքի ժամանակ կերել են իրենց կողմից պատրաստված, պահածոյացված ծաղկակաղամբ, ինչից հետո նրանց ինքնազգացողությունը վատացել է և տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։-0-