Երևանում տարադրամի փոխանակման կետից գումար հափշտակած տղամարդը ձերբակալվել է (ԼՈՒՍԱՆԿԱՐ)

23.12.2016, 15:11
Իրավապահ մարմինները ձերբակալել են Երևանի սուպերմարկետներից մեկում տարադրամի փոխանակման կետից խոշոր չափի գումար հափշտակած տղամարդուն:
Երևանում տարադրամի փոխանակման կետից գումար հափշտակած տղամարդը ձերբակալվել է (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Իրավապահ մարմինները ձերբակալել են Երևանի սուպերմարկետներից մեկում տարադրամի փոխանակման կետից խոշոր չափի գումար հափշտակած տղամարդուն, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, դեկտեմբերի 20-ին` ժամը 9:08-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ է ստացվել, որ Բաշինջաղյան փողոցում գտնվող «Կրպակ» սուպերմարկետի աշխատակցուհուն հարվածել և մոտը եղած գումարը հափշտակել են:

Նշված սուպերմարկետի տարադրամի փոխանակման կետի աշխատակցուհին ոստիկաններին հաղորդում է տվել, որ ժամը 9-ին սուպերմարկետի տարադրամի փոխանակման կետի մոտ անհայտ անձը ձեռքով հարվածել է իր գլխին և ձեռքից բացահայտ հափշտակել պարկը, որի մեջ եղել է 7.000.000 դրամին համարժեք գումար, և դիմել փախուստի:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների և որոնողական աշխատանքների շնորհիվ՝ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով դեկտեմբերի 22-ին` ժամը 6-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1986 թ. ծնված Ալբերտ Վանյանը:

 - рис.1

Հաղորդագրության համաձայն, Ա. Վանյանը ձերբակալված է:

Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է: -0-