425.62
4.27
394.46
+1
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում դանակահարվել է «ԱՅԳ» հոգեբանական կենտրոնի ղեկավարը. վիճակը ծայրահեղ ծանր է

13:15
19 Հուլիսի 2017

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Երևանում հոգեբան է դանակահարվել։

ՀՀ ոստիկանության մամուլի հաղորդագրության համաձայն, հուլիսի 17-ին ժամը 14.45-ին հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «դեմքի կտրած վերք, բազմաթիվ վերքեր, արյունահոսություն» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1947 թ. ծնված Ռ. Պ.-ն:

Загружается новость ... "Право"

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը ժամը 14.00-ին Մաշտոցի պողոտայի 40 շենքում գործող հոգեբանական կենտրոնում 1983 թ. ծնված Հրանտ Հ.-ն թուղթ կտրելու դանակով հարվածներ է հասցրել Ռ.Պ.-ի դեմքին և գլխին՝ պատճառելով վնասվածքներ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է քննություն:

ԶԼՄ–ների տեղեկությունների համաձայն`տուժողը «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի ղեկավար, հոգեբան Ռուբեն Պողոսյանն է։ Նախնական տեղեկություններով՝ նրա վրա հարձակվողը հոգեկան խնդիրներ է ունեցել։  Հիվանդանոցից տեղեկացրել են, որ հոսպիտալացման պահին դանակահարվածի մոտ առկա է եղել առատ արյունահոսություն և ծանր աստիճանի հեմորագիկ շոկ:

Նրան անմիջապես տեղափոխել են վիրահատարան, որտեղ համապատասխան մասնագետները բուժօգնություն են ցուցաբերել: Վիճակը ծանրացել է արյան մեծ քանակի կորստի պատճառով, ինչը հանգեցրել է նաև կրկնակի ծանր ինֆարկտի զարգացմանը: Ներկա պահին վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:-0- 

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:02
28 Մարտի 2024
Հարվածներ է հասցրել տղամարդուն, պառկեցրել մահճակալին, մաքրել հատակի և տղամարդու դեմքի արյունքը․ Հրազդանի սպանությունը բացահայտվել է
Հարվածներ է հասցրել տղամարդուն, պառկեցրել մահճակալին, մաքրել հատակի և տղամարդու դեմքի արյունքը
11:47
28 Մարտի 2024
27–ամյա երիտասարդն օրը ցերեկով փողոցում դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Երիտասարդը թիկունքից հարվածել նախկին կնոջ մեջքին, սրտին և աջ ոտքին, ապա դանակով հարվածներ է հասցրել նաև նրա քրոջը
15:35
27 Մարտի 2024
20–ամյա որդին հոր տնից շուրջ 2 միլիոն դրամի ոսկեղեն և փող (ՎԻԴԵՈ)
20–ամյա որդին հոր տնից շուրջ 2 միլիոն դրամի ոսկեղեն և փող․ ՎԻԴԵՈ
15:09
27 Մարտի 2024
Ողբերգական ավտովթար Սյունիքում․ 1 մարդ տեղում մահացել է, կա 5 վիրավոր (ՖՈՏՈ)
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքում
12:47
27 Մարտի 2024
Այգում մոտեցել է ԱՄՆ քաղաքացուն, ատրճանակով հարվածել գլխին ու հափշտակել պայուսակը․ կասկածյալին որոնում են (ՖՈՏՈ)
Փողոցում քաղաքացիներից մեկը վազել է երիտասարդի հետևից, սակայն նա փախուստի ընթացքում պայուսակից հանել է դրամապանակը, որում եղել է կանխիկ գումար և բանկային քարտ․ ՖՈՏՈ
16:07
26 Մարտի 2024
Բացառիկ տեսանյութ․ ինչպես է BMW–ն մխրճվում բենզալցակայանի մեջ (ՎԻԴԵՈ)
Բացառիկ տեսանյութ․ ինչպես է BMW–ն մխրճվում բենզալցակայանի մեջ
14:00
26 Մարտի 2024
Հրացաններ ու ատրճանակ․ ապօրինի պահվող զենքեր են հայտնաբերվել
Ապօրինի պահվող զենքեր են հայտնաբերվել
14:38
25 Մարտի 2024
Երևանում 40–ամյա տղամարդը դանակահարել է հարևան կնոջն ու դստերը․ կինը մահացել է
Ասում են, որ դանակահարոդն օրեր առաջ է տեղափոխվել Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոն, սակայն բժիշկները, չգիտես ինչու, նրան բաց են թողել
13:22
25 Մարտի 2024
Ողբերգական ավտովթար․ Mitsubishi–ն հարվածել է ZIL–ին, 34–ամյա վարորդը մահացել է (ՖՈՏՈ)
34–ամյա վարորդը տեղում մահացել է․ ՖՈՏՈ
10:51
25 Մարտի 2024
Սպառնացել են նռնակով պայթեցնել ոստիկանության շենքը. նոր մանրամասներ զինված հարձակումից (ՎԻԴԵՈ)
Նոր մանրամասներ Երևանում տեղի ունեցած զինված հարձակումից․ ՎԻԴԵՈ
22:38
24 Մարտի 2024
Կրակոցներ՝ Արտաշատ քաղաքում․ կա վիրավոր, հայտնաբերվել են ատրճանակից կրակված 6 պարկուճ և 1 գնդակ
Կրակոցներ՝ Արտաշատ քաղաքում․ կա վիրավոր, հայտնաբերվել են ատրճանակից կրակված 6 պարկուճ և 1 գնդակ