ԵՐԵՎԱՆ, 29 մարտի. /Նովոստի–Արմենիա/. EgyptAir ավիաընկերությունը հայտնել է, որ անհայտ անձինք առևանգել են Ալեքսանդրիա–Կահիրե չվերթն իրականացնող օդանավը, երեքշաբթի հաղորդել է Ինտերֆաքս–տուրիզմը` հղում անելով Bloomberg գործակալությանը։
Օդանավում 82 ուղևոր կա։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Որոշ լրատվամիջոցներ հայտնում են, որ առևանգված ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Լառնակայում։ –0–