575.37
6.62
485.18
+28
Եղանակը Երևանում
Հայ

Դիլիջանի թունելում բռնկված հրդեհն ուղեկցվել է պայթյունով, ինչի հետևանքով մեծ վնաս է հասցվել թունելին (ՖՈՏՈ, ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ)

18:26
29 Սեպտեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հաղորդում է, որ սեպտեմբերի 29-ին ժամը 11։30-ին Դիլիջանի թունելում՝ Դիլիջան-Երևան ուղղությամբ շարժվելիս այրվել է բելառուսական պետհամարանիշով ծանրաքաշ ավտոմեքենա։  

Հրդեհը ուղեկցվել է պայթյունով։ Դեպքի վայրից հայտնել են, որ տուժողներ չկան, սակայն մեքենան ամբողջությամբ այրվել է և վերածվել մոխրակույտի։  

пожар в Дилижанском тоннеле

Միջադեպի առաջին վայրկյաններին տեղում հերթապահող ճանշինի աշխատակիցներն արագ արձագանքել են, թունելից տարհանվել են բոլոր մեքենաները, մուտքերը՝ փակվել։ Ուժեղ ծխի պատճառով ԱԻՆ աշխատակիցները հնարավորություն են ունեցել մոտենալ թունելին միայն Դիլիջանի կողմից և հանգցնել կրակը։ 

Հրդեհը հասցրել է տարածվել նաև թունելի օդափոխության համակարգում: Հրդեհի հետևանքով մեծ վնաս է հասցվել թունելին: 

Գերատեսչությունից նշում են, որ մեքենան բեռնված է եղել հեռուստացույցներով և լվացքի մեքենաներով։

пожар в Дилижанском тоннеле

Թունելը անվտանգության նկատառումներով ժամանակավորապես փակ է, առաջիկայում այն փակ կլինի նաև վերանորոգման նպատակով։ 

Նախարարությունը վարորդներին առաջարկում է երթևեկել Սեմյոնովկայի ավտոճանապարհով։ 

пожар в Дилижанском тоннеле

ՀՀ ԱԻՆ–ն իր հերթին հաղորդում է, որ մեկուսացվել է ժամը 13:26-ին, մարվել՝ 14:00-ին:

Իրականացվում են հետհանգեցման աշխատանքներ:

пожар в Дилижанском тоннеле

«Պարզվել է, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի 53-րդ կմ-ին՝ Դիլիջան-Սևան թունելի սկզբնամասում, ամբողջությամբ այրվել են «MAN» մակնիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդը՝ Բոբկով Անդրեյ Միխայիլովիչ, Բելառուսի քաղաքացի) և կենցաղային տեխնիկայով բեռնված կցորդը»,– նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:54
06 Օգոստոսի 2020
Քրեական ենթամշակույթի հանցակազմով քրեական գործ է հարուցվել․ Շիրակի ոստիկանների բացահայտումը
Քրեական ենթամշակույթի հանցակազմով քրեական գործ է հարուցվել․ Շիրակի ոստիկանների բացահայտումը
11:37
06 Օգոստոսի 2020
«Բալգարկան» կոտրվել է ու հայտնվել 15–ամյա տղայի գլխում. վիճակը ծանր է (ՖՈՏՈ)
«Բալգարկան» կոտրվել է ու հայտնվել 15–ամյա տղայի գլխում. վիճակը ծանր է. ՖՈՏՈ
11:30
06 Օգոստոսի 2020
Ողբերգական ավտովթար Լոռիում. BMW–ն 110 մետր գլորվել է, կան զոհ ու վիրավորներ
Ողբերգական ավտովթար Լոռիում. BMW–ն 110 մետր գլորվել է, կան զոհ ու վիրավորներ
10:37
06 Օգոստոսի 2020
Հրապարակվել է Բեյրութի պայթյունի՝ ամենամոտ տարածությունից արված տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է Բեյրութի պայթյունի՝ ամենամոտ տարածությունից արված տեսանյութը. ՎԻԴԵՈ
19:48
05 Օգոստոսի 2020
Վանաձորի 38-ամյա բնակիչը երկաթե ձողով 2 անգամ հարվածել է արտադրամասի 68-ամյա պահակի գլխին․ նա մահացել է (ՎԻԴԵՈ)
Լոռու մարզում 38-ամյա տղամարդը երկաթե ձողով հարվածել է Դարպաս գյուղում գտնվող արտադրամասի 68-ամյա պահակի գլխին. տղամարդը մահացել է․ ՎԻԴԵՈ
18:26
05 Օգոստոսի 2020
«Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալը փորձել է ածելիով սպանել ՔԿՀ-ի 2 աշխատակցի
«Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալը ածելիով վնասել է ՔԿՀ-ի 2 աշխատակցի
17:15
05 Օգոստոսի 2020
Մահացել է օրեր առաջ Վանաձորում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորված 23-ամյա աղջիկը
Վանաձորում վթարի հետևանքով 23-ամյա աղջիկ է մահացել․ նա հոսպիտալացվել էր հուլիսի 30-ին
15:12
05 Օգոստոսի 2020
Սարսափելի ավտովթար Կոտայքում` Volkswagen–ի մասնակցությամբ, կա 3 զոհ
Սարսափելի ավտովթար Կոտայքում` Volkswagen–ի մասնակցությամբ, կա 3 զոհ
12:58
05 Օգոստոսի 2020
Բեյրութի պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվն ավելացել է` հասնելով 6–ի
Բեյրութի պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվն ավելացել է` հասնելով 6–ի
11:04
05 Օգոստոսի 2020
Սյունիքում ծառից կախված 25 տարեկան երիտասարդի դի է հայտնաբերվել
Ողբերգական դեպք Սյունիքում. ծառից կախված 25 տարեկան երիտասարդի դի է հայտնաբերվել
10:27
05 Օգոստոսի 2020
Հայտնի է Բեյրութի հզոր պայթյունի պատճառը, կա առնվազն 78 զոհ
Հայտնի է Բեյրութի հզոր պայթյունի պատճառը, կա առնվազն 78 զոհ
10:15
05 Օգոստոսի 2020
Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում` 4 մեքենայի մասնակցությամբ. կան վիրավորներ
Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում` 4 մեքենայի մասնակցությամբ. կան վիրավորներ