«Դիլիջան» ազգային պարկում բռնկված հրդեհի հետևանքով այրվել է 15 հա տարածք
30.11.2016,
15:17
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ազատ հերթափոխից 8 հրշեջ-փրկարար, անտառտնտեսության 12 աշխատակից և 40 զինծառայող:
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր խոշոր հրդեհ է բռնկվել «Դիլիջան» ազգային արգելոցում։
ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, նոյեմբերի 30-ին, ժամը 12.17-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի «Դիլիջան» ազգային արգելոցում:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ազատ հերթափոխից 8 հրշեջ-փրկարար, անտառտնտեսության 12 աշխատակից և 40 զինծառայող:
«Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.40-ին: Այրվել է 15 հա տարածք (20 նորատունկ ծառ և 100 կոճղ)», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–