Դեբեդ գետում 52–ամյա տղամարդու դի է հայտնաբերվել (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 13։30-ի սահմաններում Ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքով հոսող Դեբեդ գետում տղամարդու դի կա։
Փրկարարներն ու ոստիկանները գետում հայտնաբերել են Ալավերդի քաղաքի բնակիչ 52-ամյա Երվանդ Սարգսյանի դին։
Կայքի հաղորդմամբ, դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Ե. Սարգսյանը ամենայն հավանականությամբ ինքնասպան է եղել՝ ցած նետվելով քարե կամրջից։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Նախնական տեղեկություններով՝ Ե. Սարգսյանը հոգեկան խնդիրներ ուներ։
Նշենք նաև, որ հոկտեմբերի 9–ին հրդեհ էր բռնկվել Սարգսյանին պատկանող բնակարանում։ Նրան հայտնաբերել էին բնակարանի հատակին` ուշագնաց վիճակում։–0–