440.42
4.4
402.65
+9
Եղանակը Երևանում
Հայ

Դանակի սպառնալիքով գողություն են կատարել. բացահայտվել է Երևանում Չեխիայի քաղաքացու վրա կատարված ավազակային հարձակումը (ՎԻԴԵՈ)

20:47
04 Հունիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անձի և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները օրեր առաջ օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Աշտարակում ապրող 24-ամյա երեք երիտասարդ հանցավոր խումբ են ստեղծել և գողություններ են կատարում, այդ թվում՝ բնակարանային, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Загружается новость ... "Лево"

«Նրանք վերցվեցին ոստիկանների օպերատիվ տեսադաշտ։ Քրեական հետախույզները կազմակերպեցին և իրականացրին օրենքով ոստիկանությանը վերապահված համալիր օպերատիվ միջոցառումներ։ Արդյունքում պարզվեց, որ նրանք մարտին մտել են Ծաղկաձորում գտնվող առանձնատներից մեկն ու տարբեր տեսակի հրացաններ հափշտակել՝ գողոնը թաքցնելով իրենցից մեկի տան տանիքում։ Պարզվեց, որ խումբը դարձյալ Ծաղկաձորի առանձնատներից մեկից գողություն է արել նաև հունիսի լույս 2-ի գիշերը, իսկ ցերեկվա կողմերը ևս մեկ հանցագործություն ծրագրել։ Խոսքը Աջափնյակում տեղի ունեցած՝ Չեխիայի քաղաքացու նկատմամբ կատարված ավազակային հարձակման մասին է», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Նախնական տվյալներով՝ հունիսի 2-ին երիտասարդները 29-ամյա զբոսաշրջիկին տեսել են Երևան-Աշտարակ ճանապարհին ու խաբեությամբ նստեցրել մեքենան՝ քաղաք հասցնելու։ Ընթացքում շեղվել են ճանապարհից ու դանակի սպառնալիքով հափշտակել նրա ուսապարկը, որի մեջ եղել են լուսանկարչական սարք, բջջային հեռախոս և այլ իրեր։ Տուժած աղջիկը հենց դեպքի օրը դիմել է ոստիկանություն։

Քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, համագործակցելով ոստիկանության տարածքային մի շարք ստորաբաժանումների աշխատակիցների հետ, ավազակային հարձակման հաջորդ օրը՝ հունիսի 3-ին, երիտասարդներին հայտնաբերեցին Աշտարակի Բագավան թաղամասում և կասկածանքով բերման ենթարկեցին ոստիկանության Մաշտոցի բաժին։ 

Նրանցից մեկի խուզարկությամբ հայտնաբերվեց ավազակությամբ հափշտակված բջջային հեռախոսը։ Հարուցված քրեական գործի շրջանակներում իրավապահները դատարանի որոշմամբ խուզարկություններ կատարեցին նրանց բնակարաններում՝ հայտնաբերելով Ծաղկաձորի առանձնատներից հափշտակված հրացաններն ու հեռադիտակը։

«Երիտասարդները ոստիկանությունից ներկայացվել են դեպքի նախաքննությունը վարող քննչական բաժին ու ձերբակալվել։ Հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
14 Մարտի 2024
Երկու երիտասարդներ գեղեցկության սրահից մազահեռացման սարք են գողացել
Երկու երիտասարդներ գեղեցկության սրահից մազահեռացման սարք են գողացել
15:18
14 Մարտի 2024
Արագածոտնի մարզի 42–ամյա բնակչի սպանության գործով կալանավորվել է նույն մարզի 24–ամյա բնակիչը
Մահացած վիճակում «Աշտարակ» բժշկական կենտրոն է տեղափոխվել նույն մարզի բնակիչը
12:57
14 Մարտի 2024
Երևանում 5 մեքենա է բախվել․ նրանցից մեկը գլխիվայր շրջվել է
Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում
11:57
14 Մարտի 2024
Վրաերթ Երևանի կենտրոնում․ 31–ամյա օտարերկրացին հիվանդանոցում մահացել է
Ողբերգական վրաերթ Երևանի կենտրոնում
09:51
14 Մարտի 2024
Երևանում ահաբեկչություններ են կազմակերպվել․ պայթուցիկներից մեկը չի գործել (ՎԻԴԵՈ)
Երևանում ահաբեկչություններ են կազմակերպվել․ պայթուցիկներից մեկը չի գործել (ՎԻԴԵՈ)
12:27
13 Մարտի 2024
Երևանում օրը ցերեկով ծեծել են ու դանակով հարվածել․ հրապարակվել են Ինֆորմատիկայի պետական քոլեջի 17–ամյա ուսանողի սպանության հանգամանքները (ՖՈՏՈ)
Ահասարսուռ մանրամասներ Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի 17–ամյա ուսանողի սպանության դեպքից․ ՖՈՏՈ
11:52
13 Մարտի 2024
Տանը 20 հազար դրամանոցներ է տպել և 14–ամյա տղայի միջոցով փորձել է իրացնել դրանք
19–ամյա երիտասարդը տանը 20 հազար դրամանոցներ է տպել և 14–ամյա տղայի միջոցով փորձել է իրացնել դրանք
16:07
12 Մարտի 2024
10–ից ավելի անձինք հարձակվել են մեկի վրա, ծեծել ու կրակել նրա ուղղությամբ․ արտակարգ դեպք Աբովյանում (ՎԻԴԵՈ)
10–ից ավելի անձինք հարձակվել են մեկի վրա, ծեծել ու կրակել նրա ուղղությամբ․ արտակարգ դեպք Աբովյանում․ ՎԻԴԵՈ
15:21
12 Մարտի 2024
Դանակահարություն Երևանի քոլեջներից մեկի մոտ․ 18–ամյա պատանին հիվանդանոցում մահացել է
Դանակահարություն Երևանի քոլեջներից մեկի մոտ․ քոլեջի 18–ամյա սանը հիվանդանոցում մահացել է
13:15
12 Մարտի 2024
42–ամյա տղամարդը պարբերաբար ծեծել է 63–ամյա մորը․ վերջինս դիմել է ոստիկանություն
42–ամյա տղամարդը պարբերաբար ծեծել է 63–ամյա մորը․ վերջինս դիմել է ոստիկանություն
10:45
12 Մարտի 2024
Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան առնվազն 23 հարված է հասցրել 17–ամյա մատուցողին․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ռեստորաններից մեկում ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան առնվազն 23 հարված է հասցրել 17–ամյա մատուցողին