Չարենցավանում տղամարդը մահացել է շտապօգնության մեքենայում. նրա դուստրն այդ պահին նետվել է մեքենայից

22.08.2016, 10:35
Նախօրեին՝ օգոստոսի 21-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Չարենցավանում տղամարդը մահացել է շտապօգնության մեքենայում. նրա դուստրն այդ պահին նետվել է մեքենայից
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/.Նախօրեին՝ օգոստոսի 21-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 20։00-ի սահմաններում Չարենցավանի բժշկական կենտրոնից ոստիկանության Չարենցավանի բաժին հայտնել են, որ կանչով մեկնել են Երևան-Սևան ավտոճանապարհի 31-րդ կմ հատված՝ Չարենցավանի վարչական շրջան, որտեղ Samand մակնիշի ավտոմեքենայի վարորդի ինքնազգացողությանը վատացել է, և նա տեղափոխելիս մահացել է, հաղորդում է shamshyan.com–ը։

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխելու ժամանակ շտապօգնության ավտոմեքենայի մեջ է եղել նաև մահացածի աղջիկը, ով տեսնելով, որ հայրը մահացել է, բացել է մեքենայի դուռը և իրեն դուրս նետել և տեղում մահացել է։

Կայքի հաղորդմամբ` մահացած տղամարդու կինը, 2 տղաները, հարսն ու թոռը նույնպես եղել են ավտոմեքենայում։ Դեպքի մասին Չարենցավանի ոստիկանությունից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն և նույն վարչության Չարենցավանի քննչական բաժին։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ մահացած տղամարդը Երևան քաղաքի Դավիթ-Բեկի փողոցի բնակիչ 56-ամյա Մերուժան Հարությունյանն է, իսկ նրա աղջիկը` նույն հասցեի բնակիչ, 29-ամյա Թամարա Հարությունյանը։–0–