Բյուրեղավանի ավագ դպրոցի տնօրենը խոշոր գումար է յուրացրել. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ (ՎԻԴԵՈ)

19.12.2017, 18:53
Բյուրեղավանի ավագ դպրոցի տնօրենը խոշոր չափի գումար է յուրացրել։
Բյուրեղավանի ավագ դպրոցի տնօրենը խոշոր գումար է յուրացրել. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Բյուրեղավանի ավագ դպրոցի տնօրենը խոշոր չափի գումար է յուրացրել։

Օրերս Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության Կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցները, համագործակցելով ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների հետ, բացահայտել են յուրացման հերթական դեպքը, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

«Նախնական քննությամբ պարզվել է, որ Բյուրեղավան համայնքի ավագ դպրոցի տնօրեն Կարինե Խաչիկյանը, պետության շահին հակառակ օգտագործելով պաշտոնեական դիրքը, շահադիտական նպատակներով հրահանգել է փոխտնօրենին, որ պաշտոնական փաստաթղթերում կեղծիքներ կատարելով` դպրոցում գրանցված երեք հնոցապանների պարտակություններն ինքը կատարի։ Հնոցապանները փաստացի աշխատանքի չեն հաճախել, իսկ նրանց աշխատավարձը` շուրջ 1,8 մլն դրամ, յուրացրել է դպրոցի տնօրենը` պետությանը պատճառելով էական վնաս», – նշվում է հաղորդագրության մեջ։

Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվել, քննությունը շարունակվում է։–0–