438.97
4.35
404.36
+5
Եղանակը Երևանում
Հայ

Բուժաշխատողները դուրս են եկել ՊՊԾ գնդի տարածքից, երբ զինված խմբավորման անդամները քնած էին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

15:58
31 Հուլիսի 2016

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Բուժաշխատողները դուրս են եկել Երևանի ՊՊԾ գնդի գրավված շենքի տարածքից, երբ զինված խմբավորման անդամները քնած էին:

Այդ մասին հայտնել է պատանդ բժիշկներից մեկը՝ Նորայր Թևանյանը:

Համացանցում հրապարակված տեսանյութում նա ներկայացրել է, թե ինչպես են նրանք հայտնվել ՊՊԾ գնդի տարածքում և ինչպես են դուրս եկել այնտեղից:

Թևանյանի խոսքով, հուլիսի 27-ին ավագ բժիշկը երկու բրիդգադ բժիշկ է պատգարակներով ուղարկել ՊՊԾ գնդի շենքի մոտ՝ վիրավորներին դուրս բերելու համար: Նրանք բուժոգնություն են ցուցաբերել վիրավորներին, վիրակապեր են դրել, սակայն զինված խմբի վիրավոր անդամները կտրականապես հրաժարվել են հոսպիտալացվելուց: Ապա, բժիշկի խոսքով, նրանից խլել են հեռախոսները և ասել, որ բրիգադը դուրս կգա տարածքից, երբ գա առողջապահության նախարարը:

«Մենք ունեինք միայն մեկ արկղ դեղորայք, քանի որ նախատեսվում էր վիրավորներին հոսպիտալացնել», - նշել է Թևանյանը: Նա ավելացրել է, որ երիտասարդ բուժակին զինված խմբի անդամները շուտ բաց թողեցին, քանի որ մտավախություններ ունին, որ նա կարող է խուճապի մատնվել և անզգույշ քայլեր անել: Երկրորդ բժիկը դուրս է եկել գրաված տարածքից, երբ տեղափոխում էր վիրավորներին:

Բժիշկի խոսքով, խմբավորման անդամները ասում էին բժիկներին իրենց մասնագիտական պարտավորության մասին և զգուշացնում էին վտանգի մասին, եթե փորձեն դուրս գալ տարածքից: «Նրանք զգուշացնում էին, որ խմբի երիտասարդ անդամները կարող են զայրանալ և կրակ բացել, և նույնը, նրանց խոսքով, կարող էին անել մոյւս կոմում գտնվողները՝ իրենց խմբի անդամների տեղը դնելով», - նշել է Թևանյանը:

Նա նաև նշել է, թե ինչպես են դուրս եկել գնդի տարածքից: «Ուշ էր, հնարավոր է, որ լարված օր էր, նրանք քնած էին: Ես արթնացրեցի բուժքրոջը, և մենք դուրս եկանք», - ասել է Թևանյանը՝ ավելացնելով, որ հակառակ դեպքում նրանց դժվար թե բաց թողեին: 

ՊՊԾ գնդի շենքը զավթած անձինք պահանջում են ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, ով կալանավորվել է շուրջ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից զենք ապօրինի պահելու կասկածանքով։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:07
22 Փետրվարի 2024
Լինգը թողել ու փախել էր․ չհաջողված գողություն խանութից (ՎԻԴԵՈ)
Չհաջողված գողություն. ՎԻԴԵՈ
12:34
22 Փետրվարի 2024
Սպանություն գերեզմանատան մոտ․ հոր հետ վեճի եկած 19–ամյա երիտասարդը դանակահարել է երկու եղբայրների
44–ամյա տղամարդը վեճի էր եկել իր 19 և 15 տարեկան որդիների հետ
12:11
22 Փետրվարի 2024
Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում․ անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին (ՖՈՏՈ)
Անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին․ ՖՈՏՈ
16:07
21 Փետրվարի 2024
Մեկ զոհ և տուժածներ․ ողբերգական ավտովթար Երևան – Գյումրի ճանապարհին
Opel–ը բախվել է բեռնատարին․ ուղևորը մահացել է
13:25
21 Փետրվարի 2024
Սարսափելի ավտովթար Վանաձորում․ մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր (ՖՈՏՈ)
Մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր․ ՖՈՏՈ
11:14
20 Փետրվարի 2024
Երևանում երեք մեքենա է բախվել․ կան տուժածներ
Բախվել են Opel–ը, Mercedes–ը և կայանած Nissan–ը
11:02
20 Փետրվարի 2024
Քիչ առաջ կրակոցներ են արձակվել Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ․ ԶԼՄ
Քիչ առաջ կրակոցներ են արձակվել Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ
21:15
19 Փետրվարի 2024
Յոթով վիճել են ու կրակոցներ արձակել․ կան հոսպիտալացվածներ
Յոթով վիճել են ու կրակոցներ արձակել