ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ոստիկանության Աշտարակի բաժինը հաղորդում է ստացել, որ Աշտարակում բնակվող 32–ամյա Ա.Մ–ն 2016 թ.–ին վաճառել է սեփական նորածնին 200 հազար դրամով։
Загружается новость ... "Лево"
Այս մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ոստիկանությունից։
Ա.Մ.–ն կասկածվում է, որ 2016 թվականի հոկտեմբերի 4-ին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում տղա երեխա է ունեցել, ում 2 ամիս անց Երևանի 15 թաղամասում վաճառել է Կարպի գյուղում գրանցված, սակայն Արագածոտնի մարզի Արագած գյուղում բնակվող ամուսիններին, հաղորդում է shamshyan.com–ը։
Կայքի տեղեկություններով՝ նա երեխային վաճառել է 200 հազար դրամով։
Ընթանում է հետաքննություն։–0–